ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձեւի նախագիծ են ներկայացրել Սիրիայի Իդլիբ քաղաքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՄԱԿ-ին կից ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունում:
«Սիրիայի Խան Շեյխունի շրջանում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ բանաձեւը ապրիլի 4-ին ներկայացվել է Անվտանգության խորհրդի անդամներին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի օդուժն Իդլիբի նահանգի Խան Շեյխուն բնակավայրի ծայրամասի շրջանում հարված է հասցրել ահաբեկիչների զինամթերքի պահեստին, որտեղ եղել են քիմիական զենքով զինանոցներ, որը տարվում էր Իրաք:
Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ապրիլի 4ին հայտարարել Է Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ գրոհի 80 զոհերի եւ 200 վիրավորների մասին: Գրոհի պատասխանատվությունն ընդդիմադիրները բարդել են Սիրիայի կառավարական զորքերի վրա:
Միջադեպի հետաքննությամբ արդեն սկսել են զբաղվել ՄԱԿ-ը եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, սակայն առայժմ որեւէ եզրակացություն չեն հրապարակել տեղի ունեցածի հնարավոր մեղավորների մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում նա Ռուսաստանին եւ Իրանին հորդորել է ազդել Սիրիայի կառավարության վրա՝ Իդլիբի նահանգում իրականացված գրոհների կրկնություն թույլ չտալու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես Սիրիայում քիմիական գրոհի պատասխանատվությունը բարդել է Բաշար Ասադի վարչակարգի վրա՝ այն համարելով Օբամայի վարչակազմի սխալ գործողությունների հետեւանքը:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
09:22 21.10.26
17:15 20.10.26
18:51 20.10.26
12:02 20.10.26
13:15 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02