Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից», հաղորդում է The Guardian-ը։
«Բռնապետ Բաշար ալ Ասադը սարսափելի քիմիական հարձակում է իրականացրել անմեղ մարդկանց դեմ: Նա կտրեց անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների կյանքի թելը: Դա դանդաղ ու դաժան մահ էր նրանցից շատերի համար: Այս գիշեր ես կարգադրել եմ ռազմական հարձակում իրականացնել սիրիական այն ավիաբազայի վրա, որից իրականացվել էր քիմիական հարձակումը: Սա բխում է ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից ու նպատակ է հետապնդում կանխել ապագայում քիմիական զենքի կիրառման դեպքերը»,-ասել է ԱՄՆ նախագահն ամերիկացիներին ուղղված ելույթում:
Հայտնի է, որ ԱՄՆ ղեկավարը նման որոշում է կայացրել, երբ պաշտոնական Վաշինգտոնը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին մեղադրել է Իդլիբում քիմիական զենքի կիրառման համար:
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի հասցրած հարվածների առնչությամբ:
Մինչդեռ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախապես տեղեկացրել էր ռուսական կողմին սիրիական ավիաբազային հարվածելու մասին:
Նա մանրամասնել է, որ իրենք չեն հարվածել այն հատվածներին, որտեղ, ենթադրաբար, գտնվել են ռուս զինվորականները:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Դևիսն ասել է, որ ամերիկացի զինվորականները հարվածից առաջ մի քանի անգամ զրուցել են ռուս գործընկերների հետ:
Մինչդեռ Հոմսի նահանգապետ Թալալ Բարազին հայտարարել է, որ ԱՄՆ հասցրած հարվածի հետևանքով մարդկային մեծ կորուստներ չեն եղել: Նրա խոսքով՝ մեծ է հասցված նյութական վնասի չափը:
Պաշտոնյան մանրամասնել է, որ թիրախում հայտնված ավիաբազան օգտագործվում էր Սիրիայի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում:
Հավելենք, որ Պենտագոնը հրապարակել է սիրիական ավիաբազային թևավոր հրթիռներով հարվածելու տեսանյութը: Երեսուներեք վայրկյան տևողությամբ տեսանյութում ցուցադրված է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերից մեկից «Տոմահավկ» տեսակի հրթիռների գիշերային արձակումն ու դրանց թռիչքը:





14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
09:22 21.10.26
17:15 20.10.26
18:51 20.10.26
12:02 20.10.26
13:15 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02