Ապրիլի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկերի նվազեցման ու կանխարգելման ոլորտում հայ-իրանական համագործակցության ծավալների ընդլայնումը:
Կողմերն ընդհանուր հայտարարի եկան առավել սերտացնել ԱԻ ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև՝ նշելով, որ դեկտեմբերին ստորագրված «ՀՀ ԱԻՆ և ԻԻՀ ՆԳՆ միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրն, ըստ էության, նոր էջ է բացում համատեղ գործունեության խորացման և ընդլայնման համար:
Քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և արտակարգ իրավիճակների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք շահագրգիռ գերատեսչությունների միջև փորձի փոխանակման և համատեղ վարժանքների իրականացման հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ գործունեության դերակատարումը Հարավային Կովկասի տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման հիմնախնդրում՝ նշելով նաև Իրանի Կարմիր մահիկի ներգրավածության կարևորությունը՝ հատկապես Հայաստանի սահմանամերձ գոտիներում իրականացվող աշխատանքներում:
-Հարավային Կովկասը բնական և մարդածին աղետների ռիսկի տեսանկյունից պետք է հնարավորինս անվտանգ լինի, քանի որ տնտեսության և զբոսաշրջության զարգացումն առանց աղետների ռիսկի նվազեցման անհնար է: Պետք է համատեղ ուժերով մեր տարածաշրջանում կառուցենք դիմակայուն ապագա,-շեշտեց ԱԻ նախարարը:
Ի լրումն նախարար Տոնոյանն առաջարկեց Հայաստանում Իրանի քաղաքացիների զբոսաշրջության առավել ակտիվ ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում սահմանել պարսկերեն լեզվին տիրապետող օպերատորների հերթապահություն, որոնք կսպասարկեն զբոսաշրջիկների կողմից ստացվող զանգերը:
Խոսելով 2 երկրների միջև փորձի փոխանակման հնարավորություններից՝ դեսպանը բարձր գնահատեց պետական ոլորտում հաշմանդամ աշխատակիցների ներգրավման ԱԻՆ-ի փորձը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև համատեղ աշխատանքներ իրականացնել ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44