Ադբրջանական լրատվամիջոցների հաղորդմամբ «Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքի մարզական մեկնաբան Թառլան Շահինօղլուն ազատվել է աշխատանքից Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի հասցեին գովասանքի խոսքեր հնչեցնելու համար:
Աղբյուրի փոխանցմամբ, «Իդման-Ադրբեջանի» ղեկավարությանը դուր չի եկել, որ Շահինօղլուն ֆեյսբուքի իր էջում գովել է Մխիթարյանին՝ մեկնաբանելով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղն անգլիական Պրեմիեր-լիգայում:
Թառլան Շահինօղլուին կանչել են ղեկավարության մոտ, որտեղ նրանից բացատրություն են պահանջել: Երիտասարդ մեկնաբանը ներողություն չի խնդրել, և որոշել է աշխատանքից ազատման դիմում գրել:
Մեկնաբանը հաստատել է այն տեղեկատվությունը, որ ինքը ստիպված է եղել հեռանալ հեռուստաընկերությունից, որտեղ ավելի քան 6 տարի է՝ աշխատում էր, բայց ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հերքել է, թե հեռացման պատճառը եղել է Մխիթարյանի մասին կատարած գրառումը.
«AZ.TV-ից իմ հեռանալը ոչ մի կերպ կապ չունի հայ ֆուտբոլիստի և նրա մասին կատարած գրառմանս հետ: Խնդրում եմ՝ չհավատալ նման նորություններին և ինձ այդ հարցով չանհանգստացնել: Իհարկե, իմ հեռանալն ունի իր պատճառները, բայց կարող եք վստահ լինել, որ այն ոչ մի կերպ կապված չէ Հենրիխ Մխիթարյանի հետ»,- գրել է մեկնաբանը:
tert.am
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02