«Կոնգրես – ՀԺԿ» դաշինքը քիչ առաջ դիմեց Սահմանադրական դատարան՝ անվավեր ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը, ով ՍԴ մուտք էր արել 2 դիմում, մեկը՝ դաշինքի կողմից, մյուսը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող հասարակական կազմակերպությունների և մի շարք քաղաքացիների անունից:
Հարցին, թե ինչ հիմքեր են ներկայացված դիմումներում և արդյո՞ք դրանք նույնն են, Եգորյանն ասաց. «Կան և՛ տարբերություններ, և՛ ընդհանուր հենքեր, քանի որ կազմակերպությունները հղում են կատարում նաև դիտորդների արձանագրություններին: Կցվել են նաև երեկ մամուլում հայտնված Արտակ Սարգսյանի համար կազմակերպված ժողովի ձայնագրություններն ու վերծանումները»:
Որպես հիմնական փաստարկ Տիգրան Եգորյանն ասաց, որ 2017-ի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում չեն ապահովել հիմնական սկզբունքները, որոնք Սահմանադրությամբ պետությունը պետք է ապահովվի. «Դրանք են՝ կամքի ազատ ձևավորումը, քվեարկության գաղտնիության իրավունքը, հատկապես վարչական ռեսուրսի չարաշահումը: Այս և այլ թերությունների պատճառով հնարավոր չի եղել արձանագրել ժողովրդի կամքն այնպիսին, ինչպիսին կա»:
Փաստաբանն ասաց, որ հավաքվել են բոլոր նյութերը ընտրությունների ընթացքին հետևած սուբյեկտներից, նաև կան փաստեր, որոնք դեռևս հրապարակված չեն:
Նշենք, որ ապրիլի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ապրիլի 7-ին բողոքարկել էր ընտրությունների արդյունքները և նշել, որ Ազգային ժողովի ընտրություններն անցել են իշխանության կողմից կազմակերպված զանգվածային օրինախախտումների կիրառությամբ:
tert.am
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44