ՕՐՕ դաշինքի հայտարարություն է տարածել իշխանությունների՝ վերջին օրերին սաստկացած ապօրինությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Ս.թ. ապրիլի 2-ի կեղծված ընտրություններին հետևեցին իշխանությունների ոչ պակաս զազրելի գործողությունները:
Ապրիլի 14-ին Վարչական դատարանը, իշխող ՀՀԿ-ի քաղաքական ղեկավարության ակնհայտ ուղղորդմամբ, մերժեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցադիմումը, որով պահանջվում էր պարտավորեցնել ԿԸՀ-ին ստեղծել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային հատուկ սարքերում կուտակված մատնահետքերի միասնական բազա և կատարել դրանց համադրում՝ բացահայտելու համար կրկնաքվեարկությունները: Այսպիսով, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս արդարադատության համակարգը ծառայում է ոչ թե արդարության և օրինականության ապահովմանը այլ իշխանությունների պարտադրված կեղծիքին:
Մինչ այդ՝ ապրիլի 12-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է Վերաքննիչ դատարանի կողմից Անդրիաս Ղուկասյանի հանդեպ կալանքի կիրառման և գրավի միջնորդության վերաբերյալ մերժման դեմ բողոքը: Այսպիսով, Անդրիաս Ղուկասյանը մյուս բոլոր քաղկալանավորների և քաղբանտարկյալների պես շարունակում է մնալ ճաղերի ետևում
Մինչդեռ այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն, գերազանցելով իր լիազորությունները և ստանձնելով դատախազի կարգավիճակ, օրերս հանդես եկավ մեղադրական «եզրակացություններով»՝ Սարի թաղի դեպքերի հետևանքով մինչ օրս քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների գործողությունների մասին: Նշված գործով քննությունն ավարտական փուլում է, և շուտով գործերը քննվելու են դատարանում, և դժվար չէ կռահել թե ինչին է փորձում իշխանությունների պատվերով նախապատրաստել հասարակական կարծիքը մարդու իրավունքների կեղծ պաշտպանը:
Զուգահեռաբար իշխող վարչախումբը հարձակում է գործում իր ապօրինությունների բացահայտման ուղղությամբ քայլեր կատարած քաղհասարակության ներկայացուցիչների հանդեպ: ՀՀԿ-ական ուսուցիչների կողմից նախընտրական շրջանում ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ 30 ուսուցիչների կողմից հայցերի կազմակերպված ներկայացումը դատարան ևս պետք է դիտարկել քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում: Այսպիսով իշխանությունները իրենց կամակատարների ապօրինությունների իրավական գնահատականը տալու և դրանց հեղինակներին պատժելու փոխարեն քաղաքական հետապնդում են սկսել այդ ապօրինությունները բացահայտած հասարակական կազմակերպության դեմ:
ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ՀՀԿ-ի անդամ Արտակ Սարգսյանի օգտին սեփական աշխատակիցներից ձայներ կորզելու՝ օրերս բացահայտված ապօրինի մեթոդաբանությունը ևս այլ կերպ, քան հաշվեհարդարի սպառնալիքներով ուղեկցվող քաղաքական հետապնդում անվանել հնարավոր չէ:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը դատապարտում է վերը թվարկված բոլոր ապօրինությունները և իր զորակցությունը հայտնում բոլոր քաղբանտարկյալներին և քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքացիներին և կազմակերպություններին:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
15:15 26.08.26
15:02 26.08.26
09:04 26.08.26
14:13 26.08.26
10:35 26.08.26
10:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02