Ճշմարիտ է միայն այն, ինչ ասում է Էրդողանը. այն փաստը, որ Թուրքիայի նախագահը հեշտությամբ հաղթեց հանրաքվեում, ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է նա ենթարկում իրեն երկիրը՝ գրում է Լենց Յակոբսենը գերմանական Die Zeit պարբերականում:
Կիրակի ուշ երեկոյան Թուրքիայում մի քիչ աղմկոտ էր: Սկզբում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթական հրավառություն կազմակերպեց իր շտաբ-գրասենյակի մոտ: Այնուհետև իշխող կուսակցության հակառակորդները սկսեցին հարվածել կաթսաներին: Այսպիսի ձայն ունի երկրի մասնատումը:
Այս կերպ կողմերը արձագանքեցին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ենթադրյալ հաջողությանը: Չնայած մինչև ուշ գիշեր որևէ պաշտոնական տվյալ չկար հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, Էրդողանը, այնուամենայնիվ, հայտարարեց իր հաղթանակի մասին: Արդյո՞ք Էրդողանը իրականում հաղթանակ է տարել հանրաքվեում. այդ մասին կարելի է դատել մի քանի օր անց, իսկ միգուցե՝ երբեք: Ընդդիմությունը խոսում է առանց այդ էլ անարդար քվեարկությունում տեղ գտած մանիպուլյացիաների մասին: Սակայն Էրդողանը հայտարարում է հաղթանակի մասին և միայն դրանով իրեն հռչակում հաղթող: Միայն նա է որոշում իրականությունը: Ճիշտ է միայն այն, ինչ ասում է նախագահը: Դա բռնապետության տարբերանշանն է:
Մինչ այդ Թուրքիայում չեն եղել բավականաչափ ուժեղ ինստիտուտներ Էրդողանին կանգնեցնելու համար: Նա զտում է իրականացրել դատական համակարգում, ոստիկանությունում, «մաքրել» քննադատաբար տրամադրված ԶԼՄ-ներն ու լրագրողներին: Այս ռեժիմը պարբերաբար ազդեցությունից զրկել է այն ինստիտուտները, որոնք ժողովրդավարական հասարակությունում խոչընդոտներ են ստեղծում իշխանությունը չարաշահելու համար: Այժմ սահմանադրական փոփոխությունները կամրապնդեն Էրդողանի ամենակարողությունը: Դատելով ամեն ինչից՝ ընդդիմության ցույցերը վերջին հաշվով ոչինչ չեն կարող փոխել:
Բարկություն է առաջացնում նաև այն, որ գերմանացի քաղաքական գործիչները, որոնք իրենց ներկայացնում են Էրդողանի զոհեր, նույն թակարդի մեջ են ընկնում: «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը դեռևս երեկ երեկոյան համաձայնեց, որ հանրաքվեի արդյունքներն Էրդողանի օգտին են:
Բայց Թուրքիայում գոյություն ունեն նաև այդ ռեժիմին ակտիվ ընդդիմացողներ… Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում՝ Թուրքիայի խոշորագույն քաղաքներում, դեմ են քվեարկել Էրդողանին:
Տեղի ունեցած քվեարկությունը վկայում է երկրի մասնատման մասին, և իրականում այն պետության հիմնարար վերակառուցման որևէ մանդատ չի տալիս: Բացի այդ, երկրի գերագույն ընտրական իշխանությունները քվեարկության օրը խախտեցին սեփական իսկ օրենսգիրքը, երբ հայտարարեցին, որ հաշվարկվելու են նաև առանց պետական կնիքի քվեաթերթիկները:
Էրդողանին լեգիտիմությունը չի հուզում
Այս ամենը խոչընդոտում է սահմանադրական փոփոխությունների լեգիտիմության գործընթացին: Սակայն խոսքը տվյալ դեպքում երեք ժողովրդավարական սկզբունքների մասին է, որոնք Էրդողանին ձեռնտու չեն: Նրան ուղղակի չի հուզում լեգիտիմությունը: Նախագահ Էրդողանն արդեն վաղուց խոստացել է ստեղծել «նոր Թուրքիա», որը պետք է միավորի 100 տարի գոյություն ունեցող թուրքական հանրապետությունը կայսերական օսմանյան անցյալի հետ: Իրականում Էրդողանը թուրքական հանրապետության գերեզմանափորն է: Այն գործընթացը, որը մի ժամանակ սկսել էր Քեմալ Աթաթյուրքը, մոտենում է ավարտին: Խոստումներն այն մասին, որ քաղաքացիները կարող են իրենք կառավարել, այդպես էլ չկատարվեց 1923թ. թուրքական պետության կազմավորումից ի վեր: Թուրքիան միշտ էլ եղել է ոչ ամբողջական հանրապետություն՝ բազում լուրջ խնդիրներով: Սակայն այդ խոստումից ոչ մեկը չի հրաժարվել: Այնուամենայնիվ, այս կիրակի, ցավոք սրտի, թուրքական հանրապետությունը մահացավ, ինչը սպասելի էր:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
09:22 21.10.26
17:15 20.10.26
18:51 20.10.26
12:02 20.10.26
13:15 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02