Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի նորանշանակ դեսպան Դուշան Սպասոյևիչին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել Դուշան Սպասոյևիչին իր կարևոր առաքելության մեջ: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ համակրանքի վրա: Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով առկա է մեծ ներուժ, և հույս հայտնեց, որ համատեղ քայլեր կձեռնարկվեն այդ ներուժն օգտագործելու ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Սպասոյևիչն ընդգծել է, որ Սերբիան ցանկանում է առավել ամրապնդել և ընդլայնել բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ու վստահեցրել, որ առավելագույն ջանքեր կներդնի՝ հայ-սերբական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը, տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլերի իրականացումը: Անդրադարձ է արվել միջազգային կառույցներում համագործակցությանը։
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02