ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում գողության փորձ կատարած անձը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2017 թվականի ապրիլի 14-ին հաղորդում է ստացվել, որ Մարգարյան փողոցի բնակելի շենքի բնակարաններից մեկում գողության փորձ է կատարվել։ Նախնական տվյալներով՝ ժամը 13:00-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է Երևանի բնակիչ Մ.Աբրահամյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, մտել ներս և հափշտակել տարբեր տեսակի զարդեր ու կանացի ժամացույցներ: Այդ պահին եկել են տանտիրոջ ազգականները և նկատել առերևույթ հանցագործություն կատարող անձին։ Վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն ազգականները նրան բռնել են շենքի բակում։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Մ.Աբրահամյանը ճանաչվել է տուժող: Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը Վրաստանի քաղաքացի է, 58 տարեկան։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս ներկայացրել է բնակարանից հափշտակված իրերը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 15-ին 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44