Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցու հեղինակած «Սիրո միություն» արձանի բացման արարողությանը: Մայրաքաղաքի Սիրահարների այգում տեղադրված արձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քանդակի հեղինակ Դավիթ Երևանցուն:
Շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակին երևանյան արձանների թիվը ևս մեկով ավելացնելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն վստահաբար կդառնա մայրաքաղաքի բնակիչների սիրված արձաններից մեկը:
«Ուզում եմ իմ և բոլոր երևանցիների անունից շնորհակալություն հայտնել հեղինակին ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել արձանի ստեղծման գործում: Եվ հաշվի առնելով վայրը, որտեղ տեղադրվեց արձանը, այսինքն` Սիրահարների այգում, վստահ կարող ենք ասել, որ այն իսկապես իր տեղում է, և այն միջավայրը, որ ստեղծված է այստեղ, այս արձանի տեղադրումով հաստատ հարստացավ ու գեղեցկացավ»,- նշել է քաղաքապետը:
Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության համար, նշել է, որ մեծ սիրով ու նվիրվածությամբ է իր ստեղծագործաությունները նվիրում Երևանին, ինչը մայրաքաղաքի հանդեպ անսահման սիրո ևս մեկ դրսևորում է:
«Պարոն քաղաքապետ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ եղաք շատ սկզբունքային և Ձեր խոսքը տարաք մինչև վերջ ու այս գործը հասցրեցիք ավարտին: Վարդեր չէին փռված ճանապարհիս, ասեղները շատ էին, բայց Ձեր աջակցությամբ կարողացա նախաձեռնությունս կյանքի կոչել»,- նշել է Դավիթ Երևանցին:
Սիրո միություն խորհրդանշող արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1.97մ, պատվանդանի հաստությունը՝ 20 սմ: Արձանի ճարտարապետն է Միքայել Հասրաթյանը: Հարկ է նշել, որ Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագիծն արժանացել էր Երևանի ավագանու անդամների հավանությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02