Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող «Ճանապարհաշինարարներին» հուշարձանի վերին՝ դեռևս կանգուն մնացած հատվածը մայիսի 17-ի ուժեղ քամու հետևանքով վնասվել էր:
Հուշարձանի վնասված հատվածը ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները և ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հեռացրել են` տեղափոխելով Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տարածք:
Tert.am-ի հետ զրույցում Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանն ասաց, որ սաստիկ քամու և կարկուտի հետևանքով վնասվել է Դավիթ Բեջանյանի հեղինակությամբ, 1978թ. կառուցված «Ճանապարհաշինարարների հուշարձանի» կանգուն մնացած հատվածը:
««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները մայիսի 17-ի առավոտյան կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ այն ամբողջովին շրջվել և կախվել է, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ամեն վայրկյան կարող է պոկվել ու ցած ընկնել»,-ասաց Մարինե Ավանեսյանը՝ ավելացնելով, որ հուշարձանի ներքևի հատվածից էլ (3 մետր երկարությամբ և 1 մետր լայնությամբ) մի կտոր պոկվել ու ընկել է գետնին:
Մարինե Ավանեյանը հիշեցրեց, որ տեղական նշանակության հուշարձանի «կողոպտումը» սկսվել էր դեռևս 2007 թվականին:
«2009 թվականին ոստիկանությունը հայտնաբերել էր երեք իրավախախտների, քրգործ էր հարուցվել, սակայն վնասը չփոխհատուցվեց, հուշարձանը չվերականգնվեց: Հուշարձանի նկատմամբ իրավախախտում էր արձանագրվել նաև 2012 և 2013 թվականներին: Այն հերթական «փորձության» էր ենթարկվել 2015 թվականի հուլիսի 12-ին: Ուժգին քամուց պոկվել էր տարիներ շարունակ բազմակի կողոպուտներից խարխլված հուշարձանի ստորին հատվածը: Չարենցավանի քաղաքապետի համաձայնությամբ՝ պոկված հատվածը ՊՈԱԿ-ի աշխատակիցների վերահսկողությամբ տեղափոխվել էր Չարենցավանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տարածք` ժամանակավոր պահպանության, որտեղ և պահվում է մինչ օրս»-տեղեկացրեց Մարինե Ավանեսյանը:
Հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում հուշարձանին, Մարինե Ավանեսյանը պատասխանեց, որ ՊՈԱԿ-ն իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա 19 000 հուշարձանի պահպանություն: Իսկ Վերականգնումն իրենց լիազորությունների իրավասության շրջանակում չէ:
.jpg)
.jpg)
Tert.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02