Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանի առաջին մեղադրանքն այսօր՝ 8 ամիս անց լրացվել է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Ըստ նրա՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով առաջադրված մեղադրանքը մնացել է և ավելացվել է ՊՊԾ գնդի տարածք մտնելու, շենքեր-շինություններ, տրանսպորտային և հաղորդակցության միջոցներ զավթելու, ապօրինի զենք կրելու, պատանդներ պահելու փորձերը: «Բոլոր մեղադրանքները փորձեր են՝ ՊՊԾ գնդի տարածք մտնելու փորձ, շենքեր-շինություններ, տրանսպորտային և հաղորդակցության միջոցներ գրավելու փորձ, ապօրինի զենք կրելու փորձ, պատանդներ պահելու փորձ»,- հավելեց փաստաբանը: Կարեն Մեժլումյանը պնդեց, թե սա ոչ այլ ինչ է քան քաղաքական հետապնդում: «Նա քաղբանտարկյալ է քաղաքական ակտիվության համար և քաղաքական այլ գործընթացներին մասնակցելու համար մենք վստահ ենք»,-ասաց նա և նշեց, որ մեղադրանքները շինծու են և գործի հիմքում են դրել այն նյութերը, որոնք դեռ նոյեմբերից կան: «Բայց դրանք էլ բազմաթիվ ապացույցներով հերքվել են, այդ թվում նաև գաղտնալսումներով, որը վարույթ իրականացող մարմնում կա, էլ չեմ ասում տեսագրությունները»,-ասաց նա: Հարցին, թե տեղի՞ն է համարում փաստաբանը այն դիտարկումները, թե ինչպես ստացվեց, որ նույն գործողությունների համար Անդրիաս Ղուկասյանը շարունակում է անազատության մեջ լինել, մինչդեռ Արմեն Մարտիրոսյանը կամ Հովսեփ Խուրշուդյանն ազատ են արձակվել, Մեժլումյանը պատասխանեց. «Նախ նորմալ է, որ տղաները ազատ են արձակվել, այդպես էլ պետք է լիներ, աննորմալ է, որ Անդրիաս Ղուկասյանին են անազատության մեջ պահում, որ նրան այդ մեղադրանքը առաջադրել են ու շատ ավելի աննորմալ, որ դեռ ծանրացնում են»։
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02