Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու իր որոշման պատճառով ավելի շատ կկորցնի, քան դաշինքի մնացած երկրները: Այդ մասին, ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է Պեկինի Ցինխուա համալսարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Ինձ համար ԵՄ-ի անդամ բոլոր պետությունները հավասարապես կարեւոր են: Բայց կարծում եմ, որ մեր բրիտանացի բարեկամները ավելի շատ կկորցնեն, քան մենք»,-հայտարարել է Մոգերինին ուսանողներին: Եվրոպական դիվանագիտության ղեկավարն
ընդգծել Է, որ նույնիսկ դաշինքից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ-ն կմնա «աշխարհի առաջին շուկան եւ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը»:
Ապրիլի 18-ին վարչապետ Մեյը հայտարարել է հունիսի 8-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք է առավելագույնս ուժեղ լինի:
Մեյը հորդորել է պատգամավորներին՝ պաշտպանել վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Կարծում եմ, որ երկրի համար այս շատ կարեւոր պահին այստեղ՝ Վեստմինսթերում, պետք է լինի միասնություն, այլ ոչ թե բաժանում: Ահա թե ինչու մեզ բոլորիս համար ճիշտ ու պատասխանատու կլինի քվեարկել համընդհանուր ընտրությունների անցկացման օգտին»,-ասել է Միացյալ
Թագավորության կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդը:
Բրիտանացի պատգամավորները պաշտպանել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը: Ավելի վաղ Մեյը հայտարարել է, որ Եվրամիությունում ՄԵծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ կրկնական հանրաքվե չի լինելու:
«Հետդարձի ճամփա լինել չի կարող»,-ասել է նա BBC-ի եթերում, հավելելով, որ այժմ կառավարությանն անհրաժեշտ է կատարել Brexit-ին վերաբերող իր խոստումը:
Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու գրաֆիկի վրա: Նրա խոսքով՝ Brexit-ը «կընթանա իր կարգով, ճիշտ այնպես, ինչպես կա»:
Դաունինգսթրիթում վարչապետի դիվանատան աշխատակիցն ընդգծել է, որ պաշտոնյաները շարունակում են աշխատել հանրակցությունից երկրի դուրս գալու գրաֆիկի կատարման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
09:22 21.10.26
17:15 20.10.26
18:51 20.10.26
12:02 20.10.26
13:15 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02