ARM | RUS |

Թոփ 10 հայաստանյան ապրանքանիշներ, որոնք գրավել են աշխարհը

20.04.17 | 16:54

Արդյո՞ք Հայաստանում հնարավոր է ստեղծել բիզնես, որ կբավարարի պահանջմունքներ ողջ աշխարհում և կգրավի միջազգային շուկան: Պարզվում է՝ սայլը վաղուց տեղից շարժվել է, ու այս 10 բրենդները կարող են վստահ ասել՝ «Այո՛, հնարավոր է»:

1.BetConstruct

Ամենամյա լոնդոնյան արշավ՝ մրցանակների ետևից. BetConstruct ընկերությունը արդեն մի քանի տարի շարունակ խաղային տեխնոլոգիաների համաշխարհային ICE Totally Gaming մրցանակաբաշխությունից մեծ ավարով է վերադառնում: «Խաղային ծրագրային ապահովման 2017թ. լավագույն մատակարարը» կարողանում է Հայաստանից լուծումներ մշակել ողջ աշխարհի համար և իր 14 ռեգիոնալ գրասենյակների միջոցով մատուցել այն գործընկերներին ավելի քան 80 երկրներից: Որպես համաշխարհային շուկայում եղանակ ստեղծող կազմակերպություն՝ BetConstruct-ն այս տարի Լոնդոնում կազմակերպել էր նաև H20 Data Seminar-ը, որի շրջանակներում ոլորտի ներկայացուցիչները, հայտնի ֆուտբոլիստները և մասնագետները քննարկեցին խաղային ոլորտում սպորտային տվյալների և վիճակագրության նշանակությունը:

  1. Հայկական կոնյակ՝ ArArAt

“Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ…”

Այսպես էր բնութագրում Ուինսթոն Չերչիլն իր երկարակեցության գաղտնիքը: Իսկ այ եթե բախտի բերմամբ (կամ դժբախտաբար (: ) հայտնվել եք աշխարհի մի այնպիսի անհավանական անկյունում, որտեղ առաջին հայացքից բացակայում է հայկական հետքը, ապա պետք է ընդամենը այցելել մոտակա խմիչքների խանութ և առանց շտապելու փնտրել ArArAt անունը: Երևանի կոնյակի գործարանի լեգենդար ArArAt կոնյակները աշխարհում դարձել են Հայաստանի, նրա մշակույթի և պատմական ժառանգության խորհրդանիշը: Ու չնայած քննադատություններին, բարձրակարգ խմիչքների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Պեռնո Ռիկար» խմբի անդամ դառնալու շնորհիվ ArArAt ապրանքանիշը զարգացման և նորարարական մոտեցումների նոր հնարավորություններ ձեռք բերեց` ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում:

  1. VBet

Հայկական Վիվառո ընկերության միջազգային տարբերակը՝ Vbet բուքմեյքերական ընկերությունն արդեն 2-րդ տարին անընդմեջ Մոսկվայի Betting Awards մրցանակաբաշխությունում ճանաչվում է ԱՊՀ լավագույն առցանց բուքմեյքեր: Վիվառոյի «փոքր եղբայրը» ամենևին չի շփոթվում միջազգային ասպարեզում ու արդեն ունի գործունեության լիցենզիաներ մի քանի երկրներում, այդ թվում՝ ոլորտի համաշխարհային կենտրոն համարվող Մեծ Բրիտանիայում: Vbet-ը իր առաջարկների բազմազանությամբ ու ծրագրային լուծումներով վերջին 2 տարում կարողացել է տպավորել ներկաներին մի շարք միջազգային համաժողովներում՝ Berlin Affiliate Conference 2016-ում, London Affiliate Conference 2017-ում և այլուր: Իսկ 17 լեզուներով սպասարկվող կայքը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած մարդու խաղալ հաճույքի համար:

  1. Shadowmatic

Կպատկերացնեի՞ք, որ մութ տարիներին, մոմի լույսի տակ ձեռքերի ստվերներով պատերին տարբեր պատկերներ գծելու մեր սիրելի զբաղմունքը մի օր համաշխարհային ճանաչման կարժանանա ու մեծ հաջողություններ կգրանցի: Ուրիշ ովքե՞ր կարող էին դա անել, եթե ոչ մութ ու խավար տարիներ տեսած հայերս:

Հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio games-ը, որ երկար ժամանակ ստվերում էր, 2015թ. հունվարին թողարկած Shadowmatic-ով կարճ ժամանակում շուռ տվեց բջջային խաղերի շուկան և լույս աշխարհ դուրս եկավ։

Ստվերների այս յուրօրինակ խաղը հնարավորություն է տալիս մատի հպումով անձև առարկաների շարժումներով ջրի երես հանել ստվերում թաքնված ուրվականներին: Գլուխգործոցի թողարկումից օրեր անց այն հայտնվեց App Store-ի Editor Choice-ում և համաշխարհային ՏՏ հսկաների ուշադրության կենտրոնում։ Նույն ամսին այն Apple-ի կողմից ճանաչվեց լավագույն նոր խաղ, իսկ արդեն հունիսին հաջողության ճամպրուկի մեջ տեղավորեց Apple ընկերության այս անգամ ամենամյա Apple Design Awards կամ համակարգչային խաղերի աշխարհի «Օսկար» մրցանակը: Այս տարի խաղը հասանելի դարձավ նաև Android օգտատերերի համար՝ ընդլայնելով իր շուկան: Ընդամենը 4 հոգանոց թիմով կերտած Shadowmatic-ի հաջողությունն, իհարկե, ոգեշնչում է ու ներշնչում այն հավատը, որ Հայաստանում նույնպես հնարավոր է ամենաբարձրակարգ արտադրանք ստեղծել:

  1. Madatoff

Կրկին վերադառնանք հայկական կոնյակին:

«Մադաթով» հայկական կոնյակը «Ստեփանակերտի կոնյակի գարծարանի» գլուխգործոցն է, որը, ինչպես նշում են արտադրողները, իր մեջ կրում է հայկական կոնյակի բոլոր ավանդույթները: Հետաքրքիրն այն է, որ հնարամիտները կոնյակի ստեղծման մեջ օգտագործել են լեգենդար հայ գեներալ Վալերիան Մադաթովի կերպարը, շիշն էլ նմանեցրել բարձրաստիճան սպայի հանդերձանքին, ինչի շնորհիվ այն ասոցացվում է ազնվական արիստոկրատ կերպարի հետ և թվում է` ժամանակը չի բավականացնի բացահայտելու նրա կախարդական ուժի ողջ գաղտնիքը: Բացառապես արցախյան խաղողի սպիրտից պատրաստված խմիչքը մեծ պահանջարկ ունի աշխարհի տարբեր ծայրերում, պատվերներն ու համագործակցության առաջարկներն այնքան շատ են, որ գործարանը չի հասցնում բավարարել բոլորի պահանջները:

  1. Ջերմուկ

Կրկին վերադառնանք հայկական կոնյակին… Ներողություն, պարզապես «Ջերմուկ» ապրանքանիշով հայկական հանքային ջուրը ո՛չ որակական հատկանիշներով և ո՛չ ճանաչվածությամբ չի զիջում աշխարհահռչակ հայկական կոնյակին:

Մեր նախանձելի բացառիկ հանքային աղբյուրների գաղտնիքը նրա մեջ է, որ ջուրն իր ճանապարհորդությունը սկսում է երկրի ընդերքից՝ շրջակա միջավայրի աղտից շատ հեռու և իր հետ բերում է օրգանիզմին անհրաժեշտ բազմազան առողջարար հանքանյութեր, ինչի շնորհիվ էլ այն մեծ հռչակ է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հայկական շուկայի առաջատար հանքային և բնական ջուր արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը միակն է, որ ունի Եվրամիության վկայական և իր արտադրանքն արտահանում է աշխարհի 40 երկրներ, հանդիսանում Կրեմլի և ռուսական այլ պետական մարմինների պաշտոնական մատակարարը:

7.PicsArt

Հայ ծրագրավորողների կողմից ստեղծված այս հաջողված ծրագիրն իրենից ներկայացնում է լուսանկարներ ու տեսանյութեր խմբագրող բջջային հավելված և սոցիալական ցանց։ Այն առաջին ֆոտո խմբագրող հավելվածն է, որը հնարավորություն է տալիս կիսվել սեփական «ստեղծագործություններով» և շփվել հավելվածի այլ օգտատերերի հետ։

Instagram-ի հետ ոտք մեկնող ծրագիրը հասանելի է 20 լեզուներով, ընդամենը 5 տարում հասցրել է ստանալ միլիոնավոր դոլարների ներդրումներ, ինչպես օրինակ ամերիկյան Sequoia Capital վենչուրային ընկերության կատարած ներդրումներն ընդհանուր 25 մլն դոլարի չափով: Հատկանշականն այն է, որ վերջինս ներդրումներ է կատարել այնպիսի խոշորագույն ընկերություններում ինչպիսիք են՝ Google, Apple, YouTube, LinkedIn, Whatsapp և այլն:

App Store-ի թոփ հավելվածների շարքում ոտքն ամրացրած, 400 մլնից ավելի ներբեռնում և ամսական 85 մլն ակտիվ օգտատեր ունեցող այս հավելվածը Հայաստանը դիրքավորում է աշխարհի ՏՏ քարտեզի վրա որպես ինովացիոն երկիր:

  1. Մեգերյան կարպետ

Եթե երբևե այցելել եք «Մեգերյան կարպետ», ապա հաստատ գոնե մի քանի վայրկյանով կորել եք գույների ու զարդերի անհավանական լաբիրինթոսում:

Եթե այս առեղծվածային երկրաչափական մարմինները հնում ունեցել են միայն կենցաղային նշանակություն, ապա այժմ դրանք ամբողջ աշխարհում համարվում են ճաշակի և ճոխության խորհրդանիշ: Հայկական գորգերն աշխարհը նվաճել են իրենց գեղեցկության, թաքնված նշանակության, չկրկնվող զարդանախշերի և բնական գույների շնորհիվ, որոնց վերականգնմամբ և պահպանությամբ էլ արդեն 4 սերունդ զբաղվում է Մեգերյանների ընտանիքը: Հայաստանի սահմանից այն կողմ ընկերությունն արտադրամասեր ունի 6, վաճառքի ցուցասրահներ (որտեղ ի դեպ 100-400 տարեկան գորգեր կան ցուցադրված)՝ 3 երկրներում, ինչպես նաև բացառիկ միջնորդական ցանց ՝ ամբողջ աշխարհում:

  1. Ծխախոտ ՝ «Արարատ»

Ի՞նչ կպատասխանեիք, եթե ձեզ հարցնեին, թե ո՞րն է ամենաճանաչված ծխախոտն աշխարհում: Մարլբորո:

Ծխախոտի համաշխարհային բրենդի հեղինակությունը անխոցելի էր թվում, ինչպես իր գովազդային դեմքը՝ քաջարի կովբոյը… Մինչև այն ժամանակ, երբ «Արարատը» ներխուժեց միջազգային շուկա: «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության «Արարատ» ծխախոտն օր օրի ավելացնում էր իր բաժին ջուրը ծխախոտի համաշխարհային օվկիանոսում:

Հաջողության պատմությանը պակասում էր ընդամենը մի փոքր աղմուկ, և այդ հարցում «Արարատին» օգնության հասավ հենց Marlboro-ն: Մի քանի դատական հայցեր տարբեր երկրներում «Philip Morris Brands Sarl» ընկերության կողմից, ու բոլոր դեպքերում՝ պարտված: «Արարատը» թե՛ դատական ատյաններում, թե՛ շուկայում պահպանեց իր յուրատիպ բրենդն ու բարձր որակը, որի հաշվին էլ այսօր մեր տասնյակում է:

  1. Menu.am

«Պետք է ընդամենը հավատալ գաղափարին, ձեռքերը քշտել և անել»

Ռեստորանային սննդի առցանց պատվիրման Menu.am համակարգը Հայաստանում գործում է 2012թ.-ից և համախմբում է ավելի քան 400 երևանյան ռեստորաններ, սրճարաններ ու մասնագիտացված խանութներ: Երբ ստեղծվեց ընկերությունը, բոլորը թերահավատորեն կանխորոշում էին, որ այս բիզնես մոդելը չի գործի Հայաստանում, որովհետև չկար համապատասխան մշակույթ, սակայն շատ կարճ ժամանակում վերջինս կոտրեց սառույցն ու դարձավ սննդի առաքման ոլորտի առաջատար: 2014թ.-ից բացվեց ընկերության վրացական մասնաճյուղը՝ menu.ge, իսկ արդեն անցած տարվանից ընկերությունը գրավեց բելառուսական շուկան: Ընդլայնման ռազմավարության շրջանականերում միայն 2015թ. Menu Group-ը հասցրել է ներգրավել 720.000 դոլարի չափով ներդրումներ և սա դեռ միայն սկիզբն է: Menu.am-ն այսօր համարվում է հայկական ամենահաջողված ստարտափներից մեկը և շարունակում արագ զարգանալ:


Այս տարի՝ շատ շուտով 45 նոր տրոլեյբուս կժամանի Երևան. Ավինյան

Այս տարի՝ շատ շուտով 45 նոր տրոլեյբուս կժամանի Երևան....

17:43

Ապրիլի 24-ին Ցեղասպանության հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար

Ապրիլի 24-ին Ցեղասպանության հուշահամալիրը բաց կլինի այցելուների...

17:28

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան

17:15

Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. ՔՊ խմբակցության քարտուղար

Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. ՔՊ խմբակցության...

16:48

Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում. Արեգա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանին

Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում....

16:25

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

16:07

Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ

Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության...

15:37

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի...

15:09

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում տիրող...

14:35

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները...

14:09

Ռոմանոս Պետրոսյանը շուտով կհեռացվի ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնից

Ռոմանոս Պետրոսյանը շուտով կհեռացվի ՀԷՑ ժամանակավոր կառավարչի...

13:26

Ես բանվորություն շատ եմ արել․ Փաշինյան

Ես բանվորություն շատ եմ արել․ Փաշինյան

13:05

Իրանը հերքում է, որ համաձայնել է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին

Իրանը հերքում է, որ համաձայնել է հարստացված ուրան փոխանցել...

09:32

Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, Մանկավարժականի պրոռեկտորին. ArmLur.am

Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, Մանկավարժականի պրոռեկտորին....

09:21

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:02

Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

17:21

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի...

17:03

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի...

11:05

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, կանցկացվեն մի շարք...

10:38

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

10:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44