ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 9 անձի:
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, հյուրանոցառեստորանային համալիրից ստացված ահազանգն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խ.Պետրոսյանը, նույն բաժնի ՔՀԲ պետի տեղակալ Հ.Աղաբեկյանի և նույն բաժնի ՀՈԲ տեսուչ Տ.Դանիելյանի հետ, ով եղել է ծառայողական համազգեստով, մեկնել են հյուրանոցառեստորանային համալիր։ Ճանապարհին՝ Ղարսի խճուղում գտնվող «Ղարս» խանութի դիմաց, նկատել են «Մերսեդես» մակնիշի և «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց բաց պատուհաններից կիսով չափ մարմնով դուրս եկած երիտասարդները, ավտոմեքենաների բարձր երաժշտությունը միացրած, բղավել, հայհոյել և անընդմեջ տվել են ձայնային ազդանշաններ:
Նշված ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներին կարգի հրավիրելու, հասարակական կարգը պահպանելու նպատակով ոստիկանության ծառայողները կանգնեցրել են ավտոմեքենաները և ներկայանալով՝ փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն նշված ավտոմեքենաների ուղևորները, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դուրս են եկել ավտոմեքենաներից և չենթարկվելով հասարակական կարգի խախտումը դադարեցնելու օրինական պահանջին՝ բռնություն են գործադրել և ծեծի ենթարկել իշխանության ներկայացուցիչներին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ավտոմեքենաների ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուս 8 ուղևորին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02