Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հատկանշական է համարում 2017 թվականը, քանի որ այս տարի լրանում է Ցեղասպանության հուշահամալիրի 50-ամյակը։ Ապրիլի 24-ին կներկայացվեն հուշահամալիրի խրոնոլոգիան, պատմական լուսանկարները, շինարարության ընթացքը, հետաքրքիր նմուշներ:
«Այս տարի նշում ենք համայն հայության համար որպես գլխավոր հուշահամալիրի 50-ամյակը, որը հնարավորություն է տալիս հետադարձ հայացք նետելու, թե վերջին 50 տարիների ընթացում ինչ առաքելություն ունեցավ այդ հուշահամալիրը»,- ասաց Դեմոյանը՝ նկատելով, որ 2 տարի է անցել նոր ցուցադրությունից և հիմնարար վերանորոգումից, և դրական կարծիքներ են ստանում ցուցադրության որակի ու բազմազանության հետ կապված։ Իսկ հուշահամալիրի դիզայներական լուծումները օգտագործվում են նաև սփյուռքում:
«Համարյա ամեն օր ունենք այցելուներ Թուրքիայից, և նրանք թուրքեր են, մեր հայրենակիցները չեն, դա արդեն զարմանալի էլ չէ մեզ համար: Այսինքն՝ թուրք լսարանի մոտ հետաքրքրություն է առաջանում և մեր գլխավոր թիրախներից մեկը հենց թուրք լսարանն է»,-ասաց նա:
Հայկ Դեմոյանը կարևորեց նաև Եվրոպական միության տարածքում ցուցադրությունների կազմակերպումը և ընդգծեց Ռիգայում Հայոց Ցեղասպանության թեմայով կազմակերպված մշտական ցուցադրությունը, իսկ այցելուների քանակը շատ տպավորիչ համարեց:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ բացի մշտական ցուցադրություններից, եղել են նաև բազմաթիվ ժամանակավոր ցուցադրություններ:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
19:23 27.10.26
17:02 28.10.26
17:32 28.10.26
19:52 28.10.26
20:00 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02