«Դիալոգ» կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայում, Գրողների տան մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին: Միջոցառումը իրականացվեց Մոսկվայի հայ երիտասարդության ընկերակցության և «Հայաստանի գաղտնիքները» միջազգային երաժշտական ծրագրի հետ համագործակցաբար:
Բացելով երեկոն, «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ այն հանդիսանում է ռուսաստանյան հասարակայնության յուրօրինակ զորակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջազգային այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև դրա հետագա կանխարգելմանը:
Նա ընդգծեց, որ Ցեղասպանության լավագույն պատասխանը հայոց պետականության և բանակի առկայությունն է: Ըստ այդմ, իբրև արդարության վերականգնման և հայության անվտանգության լիարժեք ապահավման գործնական ու արժանապատիվ ճանապարհ նա մատնանշեց Հայաստանի հզորացման և այդ նպատակով գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացման աշխատանքներին ակտիվ մասնակցությունը:
ՀՀ դեսպանության խոսքը փոխանցեց դեսպանորդ Վարդան Հակոբյանը: Նա կարևորեց հատկապես այն, որ երեկոն կազմակերպվել է ռուսաստանյան քաղաքական ուժերի մասնակցությամբ: Ըստ դիվանագետի, եթե ժամանակին հարկ եղած կերպով դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա չէին կրկնվի հետագա նման ողբերգությունները, ներկայումս Մերձավոր Արևելքում չէր մոլեգնի նոր ցեղասպանությունների վտանգը:
ՌԴ Պետական Դումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ, ԼԴՊՌ խմբակցության ներկայացուցիչ Բորիս Չեռնիշովը կանգ առավ հայ և ռուս ժողովուրդների համատեղ անցած ուղու վրա, նշելով, որ ներկա մարտահրավերները նույնպես հնարավոր է հաղթահարել միասնական ուժերով: Ռուսաստանը պետք է էլ ավելի նպաստի Հայաստանի անվտանգության ապահովմանը, համոզված է ռուս խորհրդարանականը:
Երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ Պետական Դումայի «Սպրավոդլիվայա Ռոսսիյա» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, որը հրապարակվեց խմբակցության ղեկավարի տեղակալ Օլեգ Նիլովի կողմից: Դրանով պետական Դումայի խմբակցություններից մեկը հավաստում է, որ հետևողական է լինելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում:
Հայաստանի և սփյուռքի ուժեղացմանը և միասնականությանը նպաստելու հարցերում մեծ դեր ունի հայ երիտասարդությունը, իր ելույթում փաստեց Մոսկվայի հայ երիտասարդության ընկերակցության նախագահ Անդրանիկ Հովսեփյանը:
Երեկոյի ընթացքում Ռուսաստանի գրողների և կինեմոտոգրաֆիստների միության անդամ Վլադիմիր Գոնիկը ներկայացրեց իր նոր` «Օրկեստր» գիրքը, ուր առանձին գլուխներ են նվիրված Հայոց ցեղասպանության թեմային:
Միջոցառման գեղարվեստական մասում հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ դաշնակահար Միքայել Հայրապետյանի, երգիչներ Գոհար Իսախանյանի և Ստանիսլավ Դավիդովի, Մոսկվայի «Դուդուկ» համույթի կատարմամբ: Երեկոն եզրափակվեց երգահան, «Արցախի ձայներ» համույթի մենակատար Արտյոմ Վալտերի «Արմենիա» երգի հեղինակային ներկայացմամբ


09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
10:15 17.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:04 16.04.26
16:05 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44