Թուրքական gazeteduvar.com.tr կայքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, հրապարակել է «1915թ.-ին Ավրորայի հետ ի՞նչ եղավ» վերնագրով հոդված, որտեղ պատմվում է Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի կյանքի մասին, որը դարձել է Ցեղասպանությանը դիմակայած հայուհու տոկունության ու մարդասիրության խորհրդանիշ:
Լրագրող Սոներ Սերթին հոդվածը գրելու համար ոգեշնչել է Ստամբուլի «Արաս» հայկական հրատարակչության կողմից վերջերս հրատարակված «Ավրորա» գիրքը:
Ավրորա Մարտիկանյանը ծնվել է 1902թ.-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում՝ հայ վաճառականի ընտանիքում: Կոտորածի ժամանակ ծնողներին ու քրոջը կորցրած 14-ամյա Արշալույսը՝ Հայոց ցեղասպանության ամենահայտնի ականատեսներից մեկը, ավելի ուշ դարձավ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարտիկանյանի պատմությունը» գրքի հեղինակն ու նկարահանվեց գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում:
Արշալույս Մարտիկանյանը մահացել է 1994թ.-ին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:
«Ավրորան դեռևս 14-15 տարեկան էր, երբ այս անծայրածիր հողերում մեն-մենակ մնաց: Բազմիցս բռնաբարվեց, անթիվ-անհամար անգամ ծեծի ենթարկվեց, 85 քուրուշի (թուրքական մանրադրամ-tert.am) դիմաց վաճառվեց ստրկության, փախավ, սոված մնաց, լեռներով ու ժայռերով թափառեց, սակայն ժամանակի հետ, ցուցաբերելով անկոտրում դիմադրություն, կառչեց կյանքից», - գրում է թուրք սյունակագիրը:
Սերթը նշում է, որ աշխարհին Հայոց ցեղասպանության մասին պատմելու պատգամն Ավրորային տվել է Անդրանիկ Օզանյանը, որն Ավրորայի` Ամերիկա մայրցամաք տեղափոխվելուց առաջ խնդրել է նրան պատմել մարդկանց իր հայրենիքի ավերված, արյունաքամ ու մասնատված լինելու մասին:
Թուրք լրագրողը նաև հատուկ անդրադարձել է միջազգային մամուլի և հատկապես Morning Telegraph հեղինակավոր պարբերականի` «Հոգիների աճուրդ» ֆիլմի մասին անդրադարձին, որը 1919թ.-ի իր համարներից մեկում գրել էր. «Մարդկանց վերապրած սարսափելի կտտանքները մարդու ենթագիտակցության մեջ ավելի վառ դրոշմող մեկ այլ ֆիլմ մինչ օրս չի նկարահանվել»:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02