Ապրիլի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԿԸՀ նախնական արդյունքով առավել խոշոր 3 քաղաքում հաղթել են գործող քաղաքապետները։ Ըստ այդմ՝ Հրազդանում հաղթել է Արամ Դանիելյանը, Սպիտակում՝ Գագիկ Սահակյանը, Թալինում՝ Սարգիս Արամյանը։
Արամ Դանիելյանն առաջ է անցնել իր հիմնական մրցակից Սասուն Միքայելյանից ձայների 12 510 : 10 267 հարաբերակցությամբ: Հրազդանում առաջադրված երրորդ թեկնածուն` «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը ստացել է 1237 ձայն:
Անվավեր է համարվել 813 քվեաթերթիկ: Ըստ ԿԸՀ-ի` Հրազդանում ընտրելու իրավունք ունեցող 44338 ընտրողներից գրանցված և քվեաթերթիկ ստացած /ըստ ստորագրությունների./ անձանց թիվը կազմել է 24861:
Սպիտակի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Գագիկ Սահակյանը ստացել է 4463 ձայն, նրա մրցակից, նախկին քաղաքապետ , Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատուրյանը` 2933:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 260 է, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 13 278 անձանցից 7661-ը:
Թալինում առաջին տեղում Սարգիս Արամյանն է` իր 1993 ձայնով, նրանից աննշան հետ է մնում Տիգրան Հարությունյանը` 1036 ձայնով, իսկ մյուս թեկնածու Գուրգեն Գրիգորյանը ստացել է 168 ձայն: Թալինի տարածաշրջանում անվավեր քվեաթերթիկների թիվը 70 է, իսկ քվեարկությանը մասնակցել է 3305 քաղաքացի` ընտրելու իրավունք ունեցող 5296 ՀՀ քաղաքացիներից:
Հիշեցնենք, որ Գուրգեն Գրիգորյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է Սարգիս Արամյանը `ՀՀԿ-ական , իսկ անկուսակցական Տիգրան Հարությունյանի թեկնածությունը պաշտպանում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։
Հիշեցնենք նաև, որ ըստ ընտրական օրենսդրության` այսօր մինչև ժամը 18-ը թեկնածուները կարող են ներկայացնել ընտրություններ անվավեր ճանաչելու մասին դիմումներ:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44