Չինաստանի ղեկավարությունը Կորեական թերակղզու շուրջ լարվածության աճի պատճառով լրացուցիչ 100-հազարանոց զորախումբ է ծավալել ԿԺԴՀ-ի հետ սահմանում: Միաժամանակ բարձրացվել է ՉԺՀ-ի զինված ուժերի պատրաստության մակարդակը: Այդ մասին հայտնել է Yomiuri ճապոնական թերթը՝ հղում անելով Չինաստանի աղբյուրների, այդ թվում՝ զինվորական:
Նախազգուշության այս ուժեղացված միջոցները, ըստ այդ տվյալների, ձեռնարկվել են ապրիլի կեսից: Ինչպես արդեն տեղեկացվել է, Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Դեղին ծովում: Կորեայի Հանրապետության կողմից դրանց մասնակցում է «Վան Գոն» էսկադրային ականակիրը՝ 4,4 հազար տոննա ջրատարողությամբ, իսկ ամերիկյան կողմից՝ Wayne E. Meyer էսկադրային ականակիրը` 9,2 հազար տոննա ջրատարողությամբ, որը հանդերձված է Aegis մարտական կառավարման տեղեկատվական համակարգով: Դրանք կանցկացնեն մարտավարական զինավարժանքներ եւ հրաձգություններ, հայտնել է Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը:
Ընթացիկ շաբաթվա վերջին ամերիկյան Carl Vilson ավիակիրը համատեղ զինավարժանքներ կանցկացնի հարավկորեական նավերի հետ: Նաեւ նշվում է, որ ապրիլի 25-ին Կորեայի Հանրապետության հարավի Պուսան նավահանգիստ կմտնի աշխարհում խոշորագույն Michigan ատոմային սուզանավը:
ԱՄՆ-ի վարչակազմը բավականին արտասովոր քայլ է ձեռնարկել՝ Միացյալ Նահանգների Սենատին հրավիրելով ամբողջ կազմով այցելել Սպիտակ տուն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցի շուրջը բրիֆինգ անցկացնելու համար: Դրանից ոչ շատ առաջ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով «վերջապես լուծել» ԿԺԴՀ-ի հիմնախնդիրը:
Արտակարգ խորհրդակցությանը, որը կկայանա ապրիլի 26-ին Սպիտակ տանը, կմասնակցեն Սենատի բոլոր 100 անդամները, ինչպես նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:
Վերջին շաբաթներին Վաշինգտոնը քանիցս աճող անհանգստություն է հայտնել Փենյանի կողմից հրթիռային եւ միջուկային փորձարկումների անցկացման առիթով, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես հենց ԱՄՆ-ի, այնպես էլ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա դաշնակիցների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
12:02 20.10.26
17:15 20.10.26
09:22 21.10.26
18:51 20.10.26
16:52 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02