Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի բոլոր անդամներին կանչել է Սպիտակ տուն՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի հարցով ճեպազրույց անցկացնելու նպատակով:
Ինչպես նկատում է The Guardian-ը, արտասովոր որոշումը ևս մեկ անգամ ընդգծում է հյուսիսկորեական հարցի վերաբերյալ Թրամփի վարչակազմի լուրջ տրամադրվածությունը:
Պարբերականը մանրամասնում է, որ օրերս Թրամփը նույն հարցով հանդիպել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամ պետությունների դեսպաններին ու նշել, որ ԱՄՆ-ն պետք է թույլ չտա, որպեսզի Հյուսիսային Կորեան շարունակի զարգացնել միջուկային ծրագիրը:
«Հյուսիսային Կորեայի պարագայում ստատուս քվոն անընդունելի է, և ԱԽ-ն պետք է պատրաստ լինի այդ երկրի միջուկային ու բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրերի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելուն: Հյուսիսային Կորեան համաշխարհային կարևորության մեծ խնդիր է, որը մենք վերջիվերջո պետք է լուծենք»,-նշել է Թրամփը:
Աղբյուրը հավելում է, որ Սպիտակ տանը կայանալիք ճեպազրույցը վարելու են Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Ամբողջ Սենատի մասնակցությամբ ճեպազրույցներն աննախադեպ չեն, սակայն հազվադեպ է պատահում, երբ դրանք անցկացվում են Սպիտակ տան տարածքում:
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:
Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական վիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:
Ավելի վաղ Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
09:22 21.10.26
17:15 20.10.26
18:51 20.10.26
12:02 20.10.26
13:15 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02