Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է քննել «Հայ ազգային կոնգրես» -ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Դիմող կողմին այսօրվա նիստի ընթացքում հարցեր ներկայացրեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչության պետի տեղակալ, հարակից պատասխանողի ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը:
Նա դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե երբ Լևոն Զուրաբյանը գլխավոր դատախազին հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ փաստեր են հավաքել՝ կապված ԱԺ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների հետ և պատրաստակամություն է հայտնել հաղորդում ներկայացնելու, ինչո՞ւ մինչ օրս չեն ստացել հաղորդում:
Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ հաղորդում չներկայացնելու պատճառը անվստահությունն է դատախազության նկատմամբ:
«Սահմանադրական հանրաքվեի ժամանակ մենք փորձեցինք համագործակցել դատախազության հետ և ամեն օր ներկայացնում էինք հաղորդումներ, սակայն այդ բոլոր հանցագործությունները պարտակվեցին, և անգամ այն մարդիկ, ովքեր շատ ծանր հանցագործությունների համար դատապարտվեցին դատարաններում, ոչ մի օր բանտում չանցկացրեցին: Դատական համակարգը, դատախազությունն ուղղակի կատարում է «Հանրապետական» կուսակցության հրահանգները և պարտակում է հանցագործությունները»,-ասաց նա և նկատեց, որ մինչ այս ոչ մի ընտրակեղծարար չի պատժվել:
Լևոն Զուրաբյանը նաև նշեց, որ դատախազությունը միայն իրենց հաղորդումների հիման վրա չէ, որ պետք է գործի: Նա դատախազությանը մեղադրեց հանցավոր անգործության մեջ: Անդրադառնալով մանկապարտեզների և տնօրենների ձայնագրություններին՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ դատախազությունը պետք է այդ գործերը հետաքններ, հարցաքններ տնօրեններին, բացատրություններ ստանար, քրեական գործ հարուցեր:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պարբերաբար զգուշացնում էր երկու կողմին, որ հարցադրումներն և պատասխանները չօգտագործեն ելույթ ունենալու նպատակով, այլ կոնկրետ հարց հստակեցնեն և կոնկրետ պատասխան հնչեցնեն:
Կարեն Բիշարյանը նշեց նաև, որ դիմումում և դիմումին կից ներկայացված են տասնյակ օրինակներ՝ որպես հաստատված փաստեր, ապա հարց ուղղեց՝ արդյոք նվազագույն միջոցներ ձեռնարկվե՞լ են դրանք ստուգելու ուղղությամբ՝ տեղամասերում ներկա իրենց հանձնաժողովի անդամների և վստահված անձանց կողմից:
Դիմող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ իրենց ներկայացրած հաղորդումների կապակցությամբ կատարել են տեխնիկական ճշտումներ, սակայն օպերատիվ հետախուզական միջոցներին չեն տիրապետում, դրա հնարավորությունը չեն ունեցել և այդ առումով թերացել են:
Պատասխանող կողմը նշեց, որ իր հարցը դրան չէր վերաբերում և կրկնեց՝ արդյոք հանձնաժողովի անդամներից և վստահված անձանցից հարցրե՞լ են խախտումների իսկության մասի:
Հարցին պատասխանեց Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ իրենց կողմից ներկայացված փաստերը, բացի մամուլի հրապարակումներից, դաշինքի և քաղաքացիական հասարակության կողմից փաստերի համադրումն է:
«Մենք կապվել ենք վստահված անձանց և հանձնաժողովի անդամների հետ, որոշ դեպքերում պարզվել է, որ արձանագրել, նկատել, հաստատել են խախտումը, իսկ շատ դեպքերում պարզվել է, որ նրանք տարբեր պատճառներով չեն նկատել խախտումը և առանց դրա չէին կարող արձանագրել, քանի որ ուշադրությունը շեղված է եղել»,-ասաց նա և նշեց, որ դա ցույց է տալիս, թե տեսանյութերի ուսումնասիրությունը որքան կարևոր է:
tert.am
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02