ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից պատիժը կրելու ընթացքում խարդախությամբ քաղաքացիներից հափշտակություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախության մի քանի տասնյակ դրվագ, պարզվել կատարված հափշտակությունների մեխանիզմը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակության մի շարք դեպքեր դատապարտյալն իրականացրել է ազատության մեջ գտնվող մեկ այլ քաղաքացու հետ միասին։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ի դատավճռով ազատազրկման դատապարտված Ս.Դանիելյանը ՔԿ հիմնարկում պատիժ կրելու ընթացքում նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի բնակիչ Ռ.Արզունյանի հետ՝ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դատապարտյալը ՔԿՀ-ում իր կողմից ապօրինի օգտագործվող հեռախոսահամարների միջոցով զանգահարել է «List.am» ինտերնետային կայքում տարբեր ապրանքների, մասնավորապես` բջջային հեռախոսների, համակարգիչների և այլ տեխնիկական սարքերի հայտարարություններ տեղադրած անձանց, ներկայացել որպես տարբեր ընկերությունների տնօրեն կամ սեփականատեր՝ մտացածին անուն-ազգանուններով, և պատրաստակամություն հայտնել գնել ապրանքը՝ որպես իր ընկերության աշխատակից կամ առաքիչ Ռ.Արզունյանի կողմից գումարը կանխիկ, ինչպես նաև անկանխիկ վճարելու պայմանով։
Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու համար հեռախոսակապ է հաստատել տաքսի ծառայություններ մատուցելու վերաբերյալ նույն կայքում հայտարարություններ տեղադրած անձանց հետ և բարձր վարձատվություն տալու կեղծ խոստմամբ առաջարկել ապահովել իր ենթադրյալ ընկերության աշխատակից Ռ.Արզունյանի տեղաշարժը Երևան քաղաքում: Ռ.Արզունյանը հիշյալ անձանց ավտոմեքենաներով Ս.Դանիելյանի կողմից պայմանավորվածության արդյունքում Երևան քաղաքի տարբեր հասցեներում հանդիպել է տուժողներին, վերջիններից ձեռք բերել վերը թվարկված ապրանքները՝ գումարը վճարելու պա յմանով, և խաբեությամբ հափշտակել դրանք:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նման եղանակով՝ խարդախությամբ հափշտակություն է կատարվել 48 քաղաքացուց։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ս.Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (9 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (16 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով (4 դրվագ),178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (17 դրվագ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ):
Ռ.Արզունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (14 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (17 դրվագ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02