Մայիսի 25-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված զինծառայող 19-ամյա Վահե Եղոյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր:
Գյուղապետ Գալուստ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Վահեն 10 ամսվա ծառայող է եղել, վիրավորվել է գլխի շրջանում: «Ասել են, որ Վահենին ներկայացրել են «Արիության մեդալի», որից ենթադրում ենք, որ հակառակորդի գործողությունների հետեւանքով է զոհվել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ նա ծառայում էր Մատաղիսում:
«Վահեի հետ երեկ երեկոյան 17.30-ի սահմաններում են ծնողները խոսել, ասել է, որ ամեն ինչ լավ է, ծառայությունը նորմալ է անցնում ու դրանից մեկ ժամ անց եղել է դեպքը»,-ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ Վահե Եղոյանը երկու եղբայր ունի, որից մեկը՝ երկվորյակ: Ավագ եղբայրը նույնպես ծառայել է Մատաղիսում, իսկ երկվորյակ եղբայրը ներկայումս սովորում է Ագրարային համալսարանում:
Այս պահին Վահե Եղոյանի մարմինը բերել են Երեւան: Երեւանու են մեկնել զինվորի հայրը, հորեղբայն ու գյուղապետը, սակայն իրենց դեռ ոչինչ չեն ասում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վահե Արգամի Եղոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02