Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն ամբողջովին մերժում է մեղադրանքի բոլոր կետերը առաջին նախնական դատական լսումների ընթացքում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Պակ Կըն Հեն, որը հեռացվել է պաշտոնից, իսկ այնուհետեւ ձերբակալվել իր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն խարդախություններին մասնակից լինելու կասկածանքով, չի ներկայացել դատարան, քանի որ դա առայժմ պարտադիր պահանջ չէ: Նրա փոխարեն դատարանի հարցերին պատասխանել է փաստաբանը:
Վերջինս հայտարարել է, որ նախկին նախագահի գործը կազմում է 120 հազար էջ, եւ իր պաշտպանյալը ամեն ինչ մանրամասնորեն ուսումնասիրելու ժամանակ չի ունեցել:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Պակ Կըն Հեն ժխտում է իր մեղքն առաջադրված բոլոր 18 մեղադրանքներով, որոնք վերաբերում են կոռուպցիային, իշխանության չարաշահմանը, պետական գաղտնիքի հրապարակմանը եւ այլն:
Ինչպես սպասվում է, նախքան դատական գործընթացի սկսվելը տեղի կունենան եւս երկուերեք նախնական դատական լսումներ: Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին:
Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը
տեղյակ Է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող
հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով:
Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշվածէ եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման
նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
12:02 20.10.26
17:15 20.10.26
09:22 21.10.26
16:52 20.10.26
18:51 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02