Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնն իր ելույթում անթույլատրելի համեմատություններ է օգտագործում: Նման կարծիք է հայտնել Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը` մեկնաբանելով Մակրոնի խոսքն այն մասին, որ հանրապետությունում իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին Ֆրանսիայի առաջնորդի մեկ այլ թեկնածուի` Մարին Լը Պենի «բարեկամն ու դաշնակիցն է», հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք հետաքրքրությամբ հետեւում են Ֆրանսիայի նախընտրական քարոզարշավին` հաշվի առնելով ԵՄ-ի ապագայի համար այդ երկրի նշանակությունը: Դրա հետ կապված` մենք հիասթափությամբ նշում ենք, որ Ֆրանսիայում` դաշնակից երկրում, որն ինչպես Լեհաստանը պատկանում է ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, նախընտրական քարոզարավի ժամանակ, պետության բարձրագույն պաշտոնին հավակնող թեկնածուն, անթույլատրելի համեմատություններ ու արտահայտություններ է օգտագործում, որոնք հասարակությանը մոլորության մեջ են գցում», - նշել է Լեհաստանի ԱԳՆ-ն:
Գերատեսչությունում հայտարարել են, որ լեհական կառավարությունը Լը Պենի դաշնակիցը չէ:
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ են դուրս եկել «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը` ձայների 23․75 տոկոսով ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21․53 տոկոսով։
Ընտրությունների երկրորդ փուլը կանցնի մայիսի 7-ին:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
12:02 20.10.26
17:15 20.10.26
09:22 21.10.26
16:52 20.10.26
18:51 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02