Այսօր ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ալիևի այն հայտարարությանը, թե հայկական կողմը քիմիական զենք է կիրառել: Նա նշեց, որ ագրեսորը փորձում է իր կողմից բազմաթիվ թունավորման փաստեր քողարկել, որովհետև Ադրբեջանն այն պետություններից է, որ բազմաթիվ անգամներ օգտագործել է քիմիական թունավոր նյութեր Արցախի բնակչության նկատմամբ: «Դա եղել է նույնիսկ խորհրդային տարիներին, երբ Հեյդար Ալիևը եկել է իշխանության: Նրանք թունավորում էին մայրաքաղաք Ստեփանակերտի ջրային պաշարները: Ղարաբաղը, որ 1970 թվականին աշխարհի մակարդակով առաջին տեղն էր գրավում երկարակյացների քանակով և վերջին տեղը՝ հիվանդությունների քաղցկեղի քանակով, որտեղ քիմիական գործարաններ չկային, արդեն 1989 թվականին առաջին տեղն էին Անդրկովկասում զբաղեցնում և դա գալիս էր թունավորումից: Բացի դրանց 1990 թվականին նրանք թունավորել են Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցը՝ գցելով այնպիսի քիմիական նյութ, որի հետևանքով մայրաքաղաքում մոտ մեկ երրորդը զրկված էր ջրից, բազմաթիվ մարդիկ հայտնվել էին հիվանդանոցում»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը նույն բանն արել էր նաև Շուշիի շրջանում: «Երբ նրանք խոսում էին՝ Քելբաջարում հայկական ատոմակայանի թափոններ էին թաղվում, իհարկե, դա այդպես չէր, բայց մենք հասկանում ենք, որ սա հիմք է նախապատրաստում, որ եթե վաղն, Աստված մի արասցե, ինչ-որ ձևով կարողանան այդ տարածքի վրա ազդեցություն գործեն, անպայման կթունավորեն մեր գետերը, և ամբողջ Հայաստանը կապույտ ցեղասպանության կենթարկեն»,-ասաց նա:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02