Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորի հետ: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների նոր ծրագրի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ իրականացվելիք ծրագրերի հարցեր: Նշվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ունի առանձնակի կարևորություն այդ ծրագրով նախատեսված միջոցառումների ամբողջական իրականացման հարցում:
Ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի դերի ուժեղացման և մոնիտորինգային կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը: Այս հարցում արձանագրվել է քաղաքացիական հասարակության և անկախ փորձագետների հետ համագործակցության անհրաժեշտությունը:
Արման Թաթոյանը կարևորել է համատեղ ծրագրեր իրականացումը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական նոր կարգավիճակի առանձնահատկությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում Օմբուդսմենի՝ որպես իրավունքների պաշտպանության ազգային մարմնի դերի բարձրացման հետ կապված հարցեր: Ընդգծվել է այս հարցում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի քարտուղարության հետ համագործակցության անհրաժեշտությունը:
Կողմերը կարևորել են Օմբուդսմենի դերը արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հարցում: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել ակտիվ համագործակցություն համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում:
21:53
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44