Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների Վերջին զանգի արարողությանը: Բարի երթ մաղթելով հայկազուններին մեծ կյանքի ճանապարհին` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ 15-ամյա ինքնատիպ այս կրթօջախն այսօր ճանապարհում է արիասիրտ, առնական ու հայրենապաշտ հերթական սերնդին:
«Այս տարի մենք միասին նշեցինք «Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյակը և այսօր էլ միասին կրթօջախի շրջանավարտ հայկազուններին ճանապարհում ենք մեծ կյանք: «Փոքր Մհեր»-ն իսկապես մեծ դպրոց է, ես համոզված եմ, որ այստեղ ստացած կրթությունով և ռազմահայրենասիրական դաստիարակությունով առաջնորդվելով՝ նաև այսօրվա շրջանավարտներն են արժանիորեն ծառայելու մեր հայրենիքին ու մեր հասարակությանը: Կրթահամալիրն ավարտելուց հետո շրջանավարտներն անցնում են հաջորդ փուլ՝ իրենց կյանքի դպորցը: Բարի երթ մաղթելով մեր հայկազուններին՝ նաև ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել կրթահամալիրի բոլոր մանկավարժներին, ովքեր օր ու գիշեր իրենց աշխատանքով փորձել են մեր պատանիներին լավ կրթություն տալ և նրանց մեջ իսկական հայրենասիրություն դաստիարակել: Եվ ես վստահ եմ, որ այս կրթահամալիրը դեռ հազարավոր շրջանավարտներ է տալու, ովքեր մեծ պատասխանատվությամբ համալրելու են հայոց բանակի շարքերը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին առանձնակի կարևորել է կրթահամալիրի դերը ռազմահայրենասիրական ոգով սերունդ կրթելու և դաստիարակելու հարցում՝ նկատելով, որ կրթօջախն այսօր առանձնահատուկ ուսուցում է իրականացնում և՛ ռազմական, և՛ պաշտպանության առումով՝ ի սկզբանե սաներին նպատակաուղղելով հայրենիքի պաշտպանությանը:
Հայրենանվեր սերունդ կրթող ու դաստիարակող կրթահամալիրն այսօր դեպի մեծ կյանք ճանապարհեց 35 հայկազունների: Տոնական այս օրը որքան սպասված, նույնքան էլ պարտավորեցնող էր սաների համար, ովքեր երդվեցին շարունակել զինվորական գործն ու անձնվիրաբար ծառայել հայրենիքին:
Հանդիսավոր արարողության շրջանակում կրթահամալիրի սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով՝ ներկայացնելով իրենց արիական ոգին ու ստացած ռազմական հմտությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




21:53
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44