Մեծ որդիներս Շուշիի ազատագրումից հետո այնտեղ ծնված առաջին երկվորյակներն են․ Արցախյան գոյամարտի մասնակից Արթուր Եղիազարյանն այս մասին միշտ հպարտությամբ է խոսում: Tert.am-ի հետ զրույցում նա պատմում է՝ իր կյանքը 1990-ականներից կապել է Շուշիի հետ, Շուշին նպաստել է նրա ինքնազարգացմանն ու տեսակի ձևավորմանը։ Այստեղ նաև ձևավորվել է իր ընտանիքը՝ երեք որդիներն էլ այստեղ են ծնվել:
Նա պատմում է, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին դեռևս դպրոցական տարիներից, երբ Սողոմոն Թեհլերյանի անվան ջոկատում էր: Ավելի ուշ՝ արդեն համալսարանական տարիներին՝ 1992 թվականին, մեկնել է Արցախ և հաստատվել այնտեղ, մնացել անգամ պատերազմի ավարտից հետո:
«Այն ժամանակ շատ երիտասարդ էի, իսկ քանի որ երիտասարդ ես, միշտ ավելի լավատես ես լինում, ավելի շատ ես հավատում դրականին, և այդ ոգին էր, որ անկախ այդ պահի դժվարություններից, ընկրկելու ոչինչ չէր տալիս: Մտածում էինք հաղթանակի, Արցախի ազատագրման մասին, կորցրած հայրենիքի արևելյան հատվածների վերականգնման գաղափարներով էինք առաջնորդվում՝ իհարկե ապրելով պատերազմի մեջ, տեսնելով պատերազմի բոլոր դժվարությունները, կորուստները»,- ասաց նա:
Կռվել է հայտնի Շուշիի առանձնակի գումարտակում: Հիմա էլ հպարտանում է իր մարտական ընկերներով, պատերազմում կորցրած ցանկացած ընկերոջ կորուստը շատ թանկ է նրա համար:
«Ուղղակի ուզում եմ, որ այն գաղափարները, որոնց նրանք հավատում էին, հաջողվեն,- ասում է նա և ավելացնում, որ բոլոր ընկերներին հիշում են, այցելում նրանց շիրիմներին, նրանց հարազատներին,- չենք մոռանում ոչ մեկին»:
Արթուր Եղիազարյանն իրեն երջանիկ է զգում նրա համար, որ կռվել է այն մարդկանց հետ, որոնք նոր սերնդի համար համարվում են առասպելական կերպարներ:
«Ես ինձ երջանիկ եմ զգում, որ նրանց ժամանակակիցն եմ եղել, նրանցից ոմանց անձամբ ճանաչել եմ, և չնայած նրանցից մի քանիսը չկան, բայց ապրում են մեր մեջ: Նրանց կյանքն ու կենդանությունը մենք փորձում ենք ինքներս կրել և փոխանցել մեր սերունդներին»:
Նրա խոսքով՝ ամեն մի դիրքային հաղթանակ, հողի ազատագրում մեծ նշանակություն ուներ մարտում կռվողների համար, սակայն արցախյան գոյամարտում ամենակարևորը Շուշիի ազատագրումն էր, որն էլ պայմաններ էր ստեղծում, որ Արցախը վերամիավորվեր Հայաստանին: Հիմա էլ, արցախյան պատերազմի մասնակցի հաղթանակը պահելու, խաղաղ ապրելու համար պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի:
«Սա վախենալու միտք չէ: Պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում տենչալ պատերազմ: Մեր հակառակորդները պետք է հասկանան, որ անհնար է մեզ հետ ռազմական ճանապարհով հարցեր լուծել: Մենք մեր ռազմական պատրաստվածությամբ պետք է հակադրենք, որ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծվի»,- ասում է նա:
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44