ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, առաջադրվել մեղադրանքներ:
Ինչպես նշում է ՀՔԿ մամուլի ծառայությունը, 2017թ. մարտի 27-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել ընտանեկան բռնության վերաբերյալ. կինն ահազանգել է, որ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ամուսինը բռնություն է գործադրել իր նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին:
Ահազանգում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է կնոջ օտարազգի ամուսնու կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք։
Բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր դեղահաբեր, որոնք, նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն, պարունակել են մեթադոն տեսակի թմրամիջոց: Բացի այդ, նախնական քննության տվյալներով՝ տղամարդն ապօրինի ձեռք բերած եւ պահած մեթադոն տեսակի թմրամիջոցից 2017թ. հունվար եւ փետրվար ամիսներին իրացրել է նաեւ օտարազգի իր ծանոթին:
Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի եւ 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաեւ՝ իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ կնոջ ներկայացրած ահազանգի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02