Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանուն համաշխարհային տնտեսության հետագա զարգացման՝ երկրները պետք է հրաժարվեն ռազմաշունչ հռետորաբանությունից:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին Պուտինն ասել է Պեկինում ընթացող «Մեկ գոտի՝ մեկ ուղի» միջազգային համաժողովի ժամանակ:
Պուտինի կարծիքով՝ համաշխարհային տնտեսական զարգացման գործում լուրջ խոչընդոտ է երկրների ռազմաշունչ հռետորաբանությունը, որը միայն վատթարացնում է իրավիճակը: ՌԴ նախագահը կոչ է արել հրաժարվել դրանից՝ ընդգծելով թարմ գաղափարների կարևորությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հնդկաստանը վիճելի տարածքների պատճառով որոշել է բոյկոտել Պեկինում ընթացող «Մեկ գոտի՝ մեկ ուղի» միջազգային համաժողովը:
Պեկինի առաջարկած նախագծում խոսվում է պակիստանա-չինական տնտեսական միջանցքի մասին, որը պետք է անցնի Հնդկաստանի և Պակիստանի համար վիճահարույց Գիլգիտ Բալտիստան տարածքով:
«Ոչ մի երկիր չի համաձայնի մի նախագծի հետ, որն անտեսում է իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն առնչվող կարևորագույն խնդիրները»,-նշվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:
Պեկինում մայիսի 14-15-ն ընթանում է «Մեկ գոտի՝ մեկ ուղի» միջազգային համագործակցության համաժողովը, որին մասնակցում է 29 երկրի ղեկավար՝ այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
2013 թվականին Չինաստանը հայտարարել էր տնտեսական զարգացման նոր ռազմավարության մասին, որը ներառում է 2 հիմնական ուղղություն՝ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտին և ծովային «Մետաքսի ճանապարհը»։ Խոսքն Արևելքից Արևմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների մատակարարումների համար առևտրային միջանցքի ստեղծման մասին է։
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
09:22 21.10.26
13:15 21.10.26
14:09 21.10.26
11:08 21.10.26
12:05 21.10.26
10:34 21.10.26
14:04 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02