Ջրի պլաստիկ շշերը փոքր քաշ ունեն, չեն ջարդվում եւ շատ հարմար են օգտագործման համար: Սակայն դրանք կարող են վտանգավոր լինել առողջության համար եւ հանգեցնել մի շարք խնդիրների, որոնց թվում է անպտղությունը: Այդ մասին տեղեկացնում են Australian Catholic University-ի մասնագետները: Վերոհիշյալ համալսարանի գիտնականների մի խումբ մի շարք փորձարկումներ է կատարել, որոնց արդյունքում պարզվել է, որ պլաստմասսայի արտադրության մեջ բիսֆենոլ-Ա տոքսին է օգտագոծվում, իսկ ժամանակի ընթացքում այդ թունանյութը շշից ջրին է անցնում: Հետազոտողների խոսքով, այդ նյութի մեծ խտությունը կարող է անպտղության եւ սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիաների հանգեցնել: Բացի այդ, այդ տոքսինի օգտագործումը կարող է նպաստել ճարպակալմանը, հորմոնային ֆոնի խանգարմանը եւ գլխացավերի ի հայտ գալուն: Ինչպես հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը` Քրիս Ուինդերը, գիտնականները կամավորների մեզում ստուգել են բիսֆենոլ Ա-ի առկայությունը եւ պարզել են, որ տոքսինը առկա է անալիզի ենթարկվածների 95 տոկոսի օրգանիզմում: Ընդ որում նշվում է, որ նրանց թվում հղի կանայք եւ երեխաներ կային: Հետազոտողները հավելում են, որ չորս օր շարունակ նման շշալցված ջրից հրաժարումը թույլ է տալիս արյան մեջ տոքսինի պարունակությունը նվազեցնել 66 տոկոսով:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02