Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտնել Հատուկ քննչական ծառայությանը, որում հայտնել է մի շարք հանգամանքներ, որոնք նախաքննությամբ չեն անցնում, սակայն հիմք են հանդիսանում Հատուկ Քննչական Ծառայությանը. անվստահություն և բացարկ հայտնելու համար:
«Ելնելով վերոգրյալ հանգամանքներից և ձևավորված անվստահությունից, որն ունի իր հաստատուն հիմքերը, բացարկ եմ հայտնում Հատուկ Քննչական Ծառայությանը, նրա ղեկավարությանը և գործը քննող քննչական խմբին, քանի որ նրանք իրավասու չեն և ձեռնահասություն չեն ցուցաբերել անգամ նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունների արտահոսքը բացառելու և որևէ կերպ կանխելու համար: Ինչպես նաև խնդրում եմ իմ կողմից նշված՝ միջնորդությամբ, հայտնած հանգամանքների վերաբերյալ հանձնարարել համապատասխան մարմիններին կատարել քննություն, և տալ իրավական գնահատական ՀՔԾ քննիչների, նրանց ղեկավարների գործողություններին և անգործությանը: Միջնորդությունը գրվեց իմ ձեռքով, պաշտպանյալ Սուսաննա Սարգսյանի ներկայությամբ, ամբողջությամբ իմ բառերից, իմ պատմածով, բաղկացած է 6 էջից, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»,– ասվում է «ԱԼԳԱ» իրավաբանական ընկերության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ Անի Հովհաննիսյանը սպառնացել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անձի և ընտանիքի մասին վարկաբեկիչ լուրեր գրել, եթե պատգամավորը յուրաքանչյուր ամսին իրենց չվճարի 300 հազար ՀՀ դրամ: Որից հետո Անի Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, թե պատվիրատուն եղել է ՌԴ դեսպան Վոլինկինը: Վերջինս այսօր Tert.am–ի հետ զրույցում ասել է, որ այդ սկանդալային պատմությունն ստեղծել է Անի Հովհաննիսյանը։
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02