ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող պուրակում շուրջ 3 տարի բնակվող Մկրտչյանների ընտանիքի 4 անդամները երկու շաբաթից ավելի է, ինչ տարածքը լքել են՝ տանելով նաև իրենց պատկանող իրերը:
Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, թե իրենք էլ տեղյակ չեն, թե որտեղ է տեղափոխվել Մկրտչյանների ընտանիքը, չնայած նկատել են, որ նստարանները, որոնց վրա տեղավորվել էր ընտանիքը, արդեն քանի շաբաթ է՝ ազատ են: Գևորգյանը հիշեցրեց, որ նրանք Երևանի քաղաքացի չէին և ավելին՝ հրաժարվել էին քաղաքապետարանի որևէ աջակցությունից՝ այդ թվում նաև տրամադրվող կացարանից և նշել, որ որևէ պահանջ քաղաքապետարանից և պետական կառույցներից չունեն:
Նշենք, որ ընտանիքը բազմիցս էր հայտարարել, թե իրենց սպասելիքը միայն Ֆրանսիայի դեսպանատնից էր և նրանք ապաստան ստանալու նոր հայցի էին սպասում:
Tert.am-ը փորձեց Ֆրանսիայի դեսպանատան մամուլի բաժնից տեղեկանալ՝ արդյոք նրանց հայցը բավարարվե՞լ է և ընտանիքը Ֆրանսիայի դեսպանատան կողմից ստացե՞լ է Ֆրանսիա տեղափոխվելու իրավունք, որից էլ օգտվել է: Դեսպանատան մամուլի խոսնակը խոստացավ պատասխանել գրավոր հարցմանն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Մկրտչյանների ընտանիքի 4 անդամները դեռևս 2007 թ-ին անօրինական կերպով մեկնել էին Ֆրանսիա, որտեղ դատարանը մերժել էր Մկրտչյանների ընտանիքի՝ ապաստան խնդրելու հայցը: Նրանց Հայաստան վերադառնալու նպատակով տրամադրվել էր 5 500 եվրոյի օգնություն: Ընտանիքն իր կամքով վերադարձել էր Հայաստան 2010թ մարտի 8-ին, այնուհետև ապաստան խնդրելու նոր հայց ներկայացրել: Հայ-ֆրանսիական զարգացման հիմնադրամի կողմից 2010թ.-ից տարվել էր վերաինտեգրման գործընթաց: Չնայած դրան՝ ընտանիքի հայրը՝ Աշոտ Մկրտչյանը չէր ցանկացել ներգրավվել աշխատանքային գործունեության մեջ:
Դեսպանատունը, հաշվի առնելով Մկրտչյանների ընտանիքի սուղ միջոցները, դիմել էր Հայ-ֆրանսիական զարգացման հիմնադրամի օգնությանը՝ կրկին տանելու վերաինտեգրման գործընթաց, ինչպես նաև՝ SPFA կազմակերպությանը՝ ընտանիքին ժամանակավոր կացարան տրամադրելու նպատակով, սակայն ընտանիքի հայրը՝ Աշոտ Մկրտչյանն, այս առաջարկությունները ևս մերժել էր:
tert.am
10:47
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02