Ուր գնալ այս ամռանը, որ ձեզ բոլորը նախանձեն, իսկ դուք ձեզ լավ զգաք: «Газета.Ru»-ի մասնագետները երկար ուսումնասիրություններից հետո առաջարկում են հետեւյալ տարբերակները:
Հայդարաբադ, Հնդկաստան, հուլիս-օգոստոս
.jpg?resize=500%2C334)
Ամենամյա ամառային դիմակահանդեսը, որը տեղի է ունենում այս քաղաքում, պետք է տեսնել գոնե մեկ անգամ: Պարեր, ուտելիքներ, որոնք ձեր մտքով անգամ չեն անցնի, մրցույթներ եւ գույներ, որոնք դուք առայժմ տեսել եք միայն մուլտֆիլմերում: Բացի այդ, այս քաղաքում է աշխարհի ամենամեծ կինոստուդիան՝ Ramjoi Film City-ն:
Եվրոպացիները սիրում են այնտեղ լինել, քանի որ ոչ միայն մասնակցում էն էքսկուրսիաներին, այլ կարողանում են փոքրիկ դեր ստանալ:
Մադրիդ, Իսպանիա, օգոստոս.jpg?resize=500%2C334)
Ամառը հրաշալի է իսպանական ցանկացած քաղաքում, բայց հենց այս ամռանը եւ հենց Մադրիդում կկայանա միանգամից երկու փառատոն: Առաջինը՝ San Lorenzo-ն նախատեսված է հենց տեղացիների համար եւ արժե անպայման այն տեսնել, իսկ երկրորդը՝ La Poloma-ն նպատակ ունի աշխարհին ապացուցել, որ Մադրիդը Եվրոպայի լավագույն քաղաքն է:
Կոնա, Հավայներ, հունիս
.jpg?resize=500%2C334)
Իհարկե, հիմա շատերը կշտապեն ասել, թե այդքան փող ունենայինք կամուսնանայինք, բայց եթե բարձի տակ գումար ունեք պահած, ապա հունիսին անպայման մեկնեք հավայան կղզիներ: Հենց այս փոքրիկ ավանում են մշակում աշխարհում ամենաթանկ սուրճը՝ արաբիկան եւ մասնակցելով սուրճի փառատոնին վերջապես կիմանաք, թե ինչ համ պետք է ունենալ լավագույն սուրճը: Բացի այդ, կարող եք լողալ եւ արեւահարվել ավազե լողափում:
Տորոնտո, Կանադա, հուլիս
.jpg?resize=500%2C334)
Եթե սիրում եք սպորտը, ապա հուլիսին մեկնեք տորոնտո, քանի որ այստեղ է անցկացվելու Pan Am Gemes անվանումով մարզական փառատոնը: Այն իր մասշտաբով զիջում է միայն օլիմպիական խաղերին:
Միլան, Իտալիա, հունիս
.jpg?resize=500%2C335)
Քաղաքում անցկացվելու է EWSO 2015-ը, որը նվիրված է սնունդին: Հավատացեք, խոհարարական էքսկուրսիան կհիշեք ամբողջ կյանքում, բացի այդ առաջին կամ հերթական անգամ կտեսնեք Միլանը:
Ռեյկյավիկ, Իսլանդիա, հունիս
.jpg?resize=500%2C334)
Ռեյկյավիկում, այս հյուսիսային քաղաքում ամռանն արեւը մայր չի մտնում: Դրա համար էլ հենց այստեղ է անցկացվում Secret Solstice երաժշտական փառատոնը: Փառատոնն առանց ընդմիջման տեւում է երեք օր: Միաժամանակ կարող եք տեսնել այս հրաշք եւ ինքնատիպ քաղաքը: Անգամ կարող եք տեսնել այն շենքը, որտեղ Գորբաչովը եւ Ռեյգանը փոխեցին աշխարհը եւ մեր կյանքը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02