Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը նամակ է հղել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր պատասխանատու են Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակումների համար: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
«Տեսանյութերն ապացուցում են, որ կոստյում կրող տղամարդիկ դաժանորեն ծեծի են ենթարկում մի քանի մարդու, նետում են նրանց հատակին և ոտքով հարվածում գլխներին: Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ այդ անձինք եղել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունից, ովքեր ուղեկցել են նախագահին պաշտոնական այցի ժամանակ: Ահազանգող փաստ է այն, որ նման պահվածքը ապացույցն է Թուրքիայում քաղաքական ակտիվիստների, լրագրողների ու կրոնական ազատության լայնածավալ ոտնահարումների, ինչը վերջին տարիներին մեծ վնաս է հասցրել թուրքական ժողովրդավարությանը»,-ասվում է Ռոյսի նամակում:
Նա հորդորել է պետքարտուղարին ու դատախազին անմիջապես զբաղվել այս հարցով և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, քանի դեռ այդ անձինք չենք հեռացել Միացյալ Նահանգներից: «Օտար կառավարությունների գործակալները երբեք չպետք է ապահովագրված լինեն հանցավոր պահվածքի համար»,-նշել է կոնգրեսականը:
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակումն իչրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները:
Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Դեպքին անդրադարձել է նաև ԱՄՆ պետդեպը՝ նշելով, թե իրենք «անհանգստացած են բռնության միջադեպով, որում ներգրավված են եղել ցուցարարներն ու թուրքական անվտանգության աշխատակիցները»: «Բռնությունը երբեք չի կարող ճիշտ
պատասխան լինել ազատ խոսքին»,-ասվում է պետդեպի հայտարարության մեջ
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
09:22 21.10.26
13:15 21.10.26
14:09 21.10.26
11:08 21.10.26
12:05 21.10.26
10:34 21.10.26
14:04 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02