Բրիտանական BBC News-ը վարկանիշ է կազմել, որում առանձնացրել է հոգեկան առողջության համար ամենավտանգավոր սոցցանցը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են հեռուստաալիքի կայքում:
Ինչպես նշում է հետազոտության նկարագրությունում, Առողջապահության Բրիտանական Թագավորական միության անդամները 14-24 տարեկան 1,5 հազար մարդու սոցհարցում են անցկացրել՝ առաջարկելով գնահատել, թե տարածված հավելվածներից որոնք են առավել անբարենպաստ ազդեցություն ունենում հոգեկան վիճակի վրա, ինչպես նաև ընկճախտ, ագրեսիա և անհանգստության զգացողություն առաջացնում:
Հարցման արդյունքում պարզվել է, որ հոգեկան առողջության համար ամենավտանգավորն է համարվում Instagram սոցցանցը: Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Facebook-ը, իսկ երրորդը` Snapchat-ը:
Նշվում է, որ բացահայտվել են նաև համացանցի օգտատերերի վրա բարենպաստ ազդեցություն գործող հավելվածները. դրանց շարքում առաջին տեղը զբաղեցրել է YouTube-ը, իսկ երկրորդը՝ Twitter-ը:
Առողջապահության Բրիտանական Թագավորական միության գործադիր տնօրեն Շիրլի Քրամերի խոսքով՝ Instagram-ը և Snapchat-ը մասնագիտացած են լուսանկարներ հրապարակելու վրա և կարող են անհանգստության կամ անլիարժեքության զգացողություն առաջացնել երիտասարդ օգտատերերի մոտ:
Հետազոտությունից հետո առողջապահության միության փորձագետները դիմել են սոցցանցերի ադմինիստրացիաներին՝ խնդրելով ստուգումների շարք իրականացնել և միջոցներ ձեռնարկել օգտատերերի հոգեկան խախտումների խնդիրները լուծելու հարցում:
Ի պատասխան այս խնդրանքին Instagram-ի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք պահպանում են սոցցանցի անվտանգությունն ու բարենպաստությունն օգտատերերի համար:
«Վայրը, որտեղ մարդիկ, ինքնարտաhայտելով, հարմարավետ են զգում իրենց. սա մեր գլխավոր սկզբունքն է, մանավանդ եթե խոսվում է երիտասարդ օգտատերերի մասին», - նշել են Instagram-ի ներկայացուցիչները:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
09:22 21.10.26
13:15 21.10.26
14:09 21.10.26
11:08 21.10.26
12:05 21.10.26
14:04 21.10.26
13:14 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02