Իրանի նախագահական ընտրություններին մարդկանց մասնակցության ակտիվությունը բավականին բարձր է, իրանահայ համայնքը ևս մեծ ակտիվությամբ մասնակցում է քվեարկությանը․ Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով Իրանում նախագահական ընտրությունների ընթացքը՝ այսպես ասաց Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
«Լուրջ միջադեպեր չեն գրանցվում: Խաղաղ, ժողովուրդը գնում է, բավականին հերթերի է սպասում է մինչև իրենց քվեն: Հայկական համայնքում ևս նույնչափ եռուզեռ կա, որովհետև այս ընտրություններից են կախված երկրի քաղաքական, հասարակական կյանքը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Իրանում անցկացվում են նախագահական ընտրություններ: Իրանի նախագահի թեկնածուները 4-ն են՝ գործող նախագահը, Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Թաբան և պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա Միրսալիմը: Սակայն ընտրությունների բացարձակ ֆավորիտ է համարվում գործող նախագահ Հասան Ռոուհանին:
Հայ համայնքը, ըստ Կարեն Խանլարյանի, որևէ նախագահի թեկնածուի սատարելու մասին հայտարարությամբ հանդես չի եկել: «Իրանահայերը Իրանի ամբողջ հանրապետության մանրակերտն է՝ ամեն տեսակ մարդ կա՝ քաղաքական տարբեր հակումներով: Միանշանակ չէ, թե համայնքն ինչպես կմասնակցի ընտրությունների, ճիշտ էլ չէ դրա մասին խոսելը, որովհետև այդ հարցը նմանվում է այն հարցին, թե ինչպես կկողմնորոշվի Իրանի ժողովուրդը»,- ասաց նա:
Իրանահայ պատգամավորի խոսքով՝ հաղթելու պոտենցիալ ունեցող թեկնածուները գործող նախագահ Հասան Ռոուհանին է և Իբրահիմ Ռաիսին են: «Կարելի է ասել, որ նրանք քվեները կիսում են իրար հետ, 50-50 է թվում: Բայց պետք է սպասենք, թե ինչ կստացվի: Հաջորդը Աղա Միրսալիմն է»,- ասաց նա:
Իրանահայ պատգամավորը պատմեց, որ նախագահական ընտրություններին զուգահեռ Իրանի տասնյակից ավելի քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, ավագանու ընտրություններ են տեղի ունենում: Վերջինում, ըստ նրա, իրենց թեկնածություններն են առաջադրել երեք հայեր:
Վերադառնալով Իրանի նախագահական ընտրություններում հայ համայնքի ներգրավվածությանը՝ Կարեն Խանլարյանը նշեց, որ նախորդ շաբաթ են համայնքի մասնակիցները ժողով գումարել, կազմել նախագահի թեկնածուներին ուղղված իրենց պահանջները, հետո դա հրապարակային ներկայացրել: «Մենք աներկբայորեն հաստատեցինք այն դիրքորոշումը, որ դրական չեզոքություն պիտի պահպանենք: Նախապես պատրաստված պահանջագրի վրա մենք քննարկում ծավալեցինք, որոշակի խմբագրումներ արեցինք վրան, և դա կիրակի օրվանից ներկայացրեցինք բոլոր թեկնածուներին, սպասում էին արձագանքների: Որոշ արձագանքներ եղել են շատ ընդհանրական կերպով, հիմա արդեն սպասում են ըտրվող նախագահից, թե ինչպես կարձագանքի հայկական պահանջագրին»,- ասաց նա:
Իրանը, ըստ Կարեն Խանլարյանի, դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն: «Իրենք դա անվանում են հոգևորական ժողովրդավարություն: Ամեն տարի, շրջան առ շրջան դեպի ժողովրդավարություն գործընթացն ավելի է հստականում: Նկատի ունենալով տարածաշրջանի քաղաքական իրադարձությունները՝ Իրանի ժողովրդավարական վիճակը շատ բացառիկ է: Միջին Արևելքի շրջանում չկա մի երկիր, որը այսպես հաստատուն քայլերով ընթանում է դեպի ժողովրդավարություն: Այդ իմաստով Իրանը կստանա և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային բարձր հեղինակություն, որով կկարողանա ավելի հստակ դիրքերից լուծել տարածաշրջանային և միջազգային խնդիրները»,- ասաց նա:
Նա կանխագուշակեց Իրանի «ճակատագիրը» նախագահական ընտրություններից հետո՝ ավել կտրուկ դիրքերից կխոսի բանակցություններում․ Իրանի դիրքը բարձրանում է: «Կարծում եմ, որ Իրանն ավելի հեղինակություն ձեռք կբերի»,- ասաց նա:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02