Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Գառնու տաճար պատմամշակութային հուշարձան-արգելոցի տարածքում մշակույթի նախարարության կողմից ծրագրվող ենթակառուցվածքների ստեղծման նախագիծը: Այս մասին այսօր, Գառնիում, լրագրողների հետ զրույցում, ասաց Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն ուշադրություն է հրավիրել զբոսաշրջիկների համար հանգստի կետեր ստեղծելուն:
«Հանրապետության նախագահը, հատկապես ուշադրություն հրավիրեց այցելուների, զբոսաշրջիկների համար հանգստի կետեր ստեղծելու, բազմալեզու ինֆորմացիոն նոր վահանակների տեղադրման հնարավորության վրա»,- ասաց նա:
Ամիրյանը շեշտեց, թե քննարկման հիմքում եղել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ակտիվ ներգրավումը՝ Գառնու տաճարի հանրահռչակման հարցում: Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ երեկոյան ժամերին լուսային նոր ձևավորումներով վիրտուալ իրականություն է ստեղծվելու:
«Ուղիղ հանձնարարական եղավ տաճարի կողքին բաղնիքի խճանկարի վերականգնման համար, հանձնարարական եղավ նաև ժամանակակից լուծումներով վերակառուցել այն շինությունը, որը ներառում է բաղնիքը: Դա շատ մոտ ապագայում կկատարվի: Մեր պատկերացրած ենթակառուցվածքների նախագծում ներառվում է նաև թանգարանի, շարժական բեմի կառուցում, հարակից տարածքում, որն իր մեջ կներառի հուշանվերների խանութ, փոքրիկ հանգստի կետ», -ընդգծեց Ամիրյանը:
Վերջինս գնահատմամբ՝ ծրագրի իրականացման դեպքում զբոսաշրջության աճ կգրանցվի: Ավելին՝ նա նաև հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ, այս տարվա առաջին չորս ամիսներին զբոսաշրջիկների թիվը աճել է 37 տոկոսով: Արմեն Ամիրյանը հույս հայտնեց, որ ենթակառուցվածքների ներդրման դեպքում մինչև տարեվերջ զբոսաշրջության ոլորտում 50 տոկոսի աճ կլինի:
Tert.am-ի դիտարկմանը, որ պատմամշակութային տարածքներում ենթակառուցվածքներ ներդնելիս հասարակությունը միշտ մտավախություն ունի, որ կառույցը կարող է խեղվել և հարցին, թե շահագրգիռ կողմերի հետ քննարկում եղե՞լ է, նրանց տեսակետն ի՞նչ է, Ամիրյանը պատասխանեց. «Այո՛, ճիշտ եք, ու դրա համար մենք պետք է առաջնորդվենք, ոչ թե մտավախություններով, այլ պրոֆեսիոնալների հետ քննարկումներով, պրոֆեսիոնալների նախագծերի կառուցմամբ: Այս առումով ես մտավախություն չունեմ, կարծում եմ, որ անհանգստությունը կփարատվի ծրագրի հետ առաջին իսկ ծանոթության դեպքում»:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02