ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին» 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի` «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչին և նույն ՊՈԱԿ-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին:
Նախնական քննության տվյալներով՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչը, լիազորված լինելով վերահսկել անտառապահների ամենօրյա աշխատանքը, կաշառք ստանալու նպատակով իր հովանավորչությունն է առաջարկել «Դիլիջան» համայնքի բնակիչներից մեկին՝ «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից հատված ծառեր դուրս բերելու համար:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ տեսուչը և ավագ անտառապահը գործել են նախնական համաձայնությամբ և 2017 թվականի մարտի վերջերից մինչև ապրիլի սկզբները Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակչից ստացել կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություն՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերի և փայտանյութի՝ անտառից ապօրինաբար դուրս բերումը թույլ տալու համար: Բացի այդ, ապացույցներ են ձեռք բերվել, որ ապրիլի սկզբներին ավագ անտառապահը կաշառքի գումարից որոշակի մաս տվել է նաև նշված պահաբաժնի անտառապահին՝ փայտանյութի ապօրինի տեղափոխումը չխոչընդոտելու համար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հատուկ ջոկատի տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, ավագ անտառապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02