Բնապահպանական պետական տեսչության կողմից 15.05-20.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է է 480.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 113.75 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամի և հաշվարկվել է 111.75. հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի /2 քամատապալ կաղնի/ համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111.75 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի և Հրազդանի անտառտնտեսության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք /5 ծառ/, որի արդյունքում Կոտայքի աշխատակիցների կողմից կազմվել է արձանագրություն, ինչը վարչական վարույթի փուլում է:
Ապօրինի որսի իրականացման համար
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0 հազար դր.ընդհանուր գումարով և հաշվարկվել է 2.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,առգրավվել է 939 հատ /155.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 11.1 կգ խեցգետին, 5 հատ խեցգետնաորսիչ:
Որից`
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավել է /տիրազուրկ/ 939 հատ /155.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ», Մարտունու թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Գեղարքունիքի տարածքային բաժնի և ոստիկանության Մարտունու բաժնի կողմից համատեղ կազմվել է 9.5կգ խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ:
Նշանակվել է վարչական տուգանք 50.0 հազար դրամի, իսկ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված խեցգետնի ապօրինի որսի դեպքի արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Կազմվել է խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն, կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի իրականցված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է խեցգետնի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դր.գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 1.6կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 50.0 հազար դր.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազար դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազար դրամի, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ -ի հետ համատեղ կազմվել է հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման վերաբերյալ արձանագրություն համաձայն որի Սևանա լճից դուրս է բերվել երկու ավտոմեքենա ավազ, իրավախախտի նկատմամբ կիրառվել է 80.0 հազար դրամի վարչական տուգանք, իսկ ավազը դատարկվել է տեղում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 մլն դրամ:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02