Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների եւ մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարության վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է ծրագրերի ընթացքն ու կատարվող աշխատանքների որակը պահել մշտական վերահսկողության տակ:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 23 արձանագրություն: Համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաեւ մայրաքաղաքի զբոսանքի վայրերում, մասնավորապես Կասկադ համալիրի եւ Օպերայի հարակից տարածքներում մեքենաների կայանումն արգելելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել խստացված շուրջօրյա հսկողությունը՝ այդ թվում նաեւ քայլեր ձեռնարկելով Օղակաձեւ զբոսայգու, ինչպես նաեւ Հաղթանակ զբոսայգու ավտոկայանման համար չնախատեսված հատվածներում կայանումները բացառելու ուղղությամբ:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Այս ուղղությամբ հանձնարարվել է հսկողություն սահմանել մասնավորապես բակային տարածքների եւ զբոսայգիների գույքի հետագա պատշաճ շահագործումն ապահովեու նպատակով:
Խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 27-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի պատշաճ կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական բոլոր աշխատանքները հիմնականում ավարտված են:
Զեկուցվել է, որ տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում, ինչպես նաեւ հուշարձանների հարակից տարածքներում շարունակվում են կանաչապատման եւ խոտհնձի աշխատանքները: Մայրաքաղաքի` զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող կենտրոնների ու տեսարժան վայրերի տարածքներում նույնպես շարունակվում են սանիտարական մաքրման, կանաչապատման, բարեկարգման, ձեւավորման եւ պատշաճ տեսքի ապահովման աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ ապահովելով կանաչ տարածքների պատշաճ խնամքը:
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով:
Պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
10:15 17.04.26
10:38 17.04.26
09:02 17.04.26
09:19 17.04.26
09:33 17.04.26
09:49 17.04.26
11:05 17.04.26
17:21 17.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44