Ախալքալաքում թուրքական ռեստորան է բացվել՝ «Հաքիքի Բալ» անունով, որը հավանաբար սեփականատիրոջ անունն է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տեղի բնակիչ Հովհաննես Ա.-ն:
«Արդեն երկու ամսից ավելի է, ինչ Ախալքալաքում թուրքական ռեստորան է բացվել: Սակայն ռեստորանից ոչ թե բնակիչներն են օգտվում, այլ Ախալքալաքի տարածաշրջանում շինարարական տարբեր աշխատանքներ իրականացնող թուրքական ընկերությունների աշխատակիցները, որոնք ազգությամբ թուրք են»,-ասաց Հովհաննես Ա.-ն:
Հարցին, թե ռեստորանը միայն նրա՞նց է սպասարկում, եթե ազգությամբ հայ բնակիչներն այցելեն, չե՞ն սպասարկի, Հովհաննես Ա.-ն ասաց. «Նախ պիտի այցելեն, որ իմանանք` կսպասարկե՞ն, թե ոչ»։
Ռեստորանի հարակից տարածքում ապրող բնակիչները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ սա առաջին վայրն է, որը ազգությամբ թուրքերը բացել են Ախալքալաքում. «Շուկայում առևտրականների թվում թուրքեր կան, սակայն սպասարկման կամ սննդի կետ չեն ունեցել:
Միայն կարող եմ ասել, որ այն չի խանգարում մեզ, ավելին՝ քաղաքի ծայրամասում է, սակայն տհաճ է»:
Բնակիչները հայտնեցին, որ շինարարական աշխատանքներում ներգրավված թուրքերը հայերին պատկանող սննդի կետերից չեն օգտվում, հետևաբար պետք է ունենան սեփական սննդի կետը, որտեղ աշխատում են ազգությամբ վրացիներ ու թուրքեր. «Հայերը չեն մտնում, սակայն կարծես թե մուտքն արգելված չէ»:
Ցուցանակը տեղադրված է տեսանելի վայրում, համաձայն որի՝ այդ ռեստորանում առաջարկվում է քաբաբ, խորոված, հավի միս, ձուկ և այլ ուտեստներ:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02