Կրթության փորձագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս Սերոբ Խաչատրյանը կողմ է Կրթության և գիտության նախարարության՝ դպրոցների օպտիմալացման ծրագրին: Սակայն նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, թե ծրագիրն իրականացնելիս պետք է լուրջ ուսումնասիրություն անել և լավ նախապատրաստվել: Խաչատրյանի գնահատմամբ՝ կրթության հետ կապված նմանատիպ ծրագիրը հապճեպ կատարելու պարագայում հետագայում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ:
«Լավ կլիներ, եթե այս ծրագիրը մենք սկսեինք երկրում աշխատատեղերի աճի ֆոնին, որովհետև հիմա մարդկանց կրճատելով՝ սոցիալական խնդիր է առաջանալու: Մարզերում դպրոցն այն բացառիկ տեղերից է, որ քիչ թե շատ աշխատեղ է ապահովվում, եթե հիմա փակում ենք, ապա փոխարենն ի՞նչ ենք առաջարկում: Բայց որ պետք է օպտիմալացում անել, միանշանակ է, թեպետ, իրավիճակ է փոխվում: Մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից երկրի Նախագահը հայտարարեց, որ Հայաստանի բնակչությունը պետք է դառա 4 մլն, իսկ այդ պարագայում ստացվում է, որ 20 տարի հետո մենք կրկին ստիպված ենք լինելու զրոյից նոր շենքեր բացել»,- ասաց Խաչատրյանը:
Կրթության փորձագետը նկատեց, որ պետությունը մանկապարտեզների ոլորտում օպտիմալացման գնաց, սակայն արդյունքն այն եղավ, որ հիմա մանկապարտեզները գերբեռնված են: Նրա խոսքով՝ այժմ համալսարան ընդունվելն ավելի հեշտ է, քան մանկապարտեզ ընդունվելը: Միևնույն ժամանակ, Սերոբ Խաչատրյանը գտնում է, որ ՀՀ-ում դպրոցների քանակն իսկապես շատ է:
«Այսօր մարդկանց մի մասը դպրոցը դիտում է որպես հուշարձան և ասում, թե դպրոց փակելը ազգային խայտառակություն է, մի մասը սոցապ է համարում, այսինքն՝ աշխատանքի տեղավորելու տեղ։ Բայց դպրոցը պետք է լինի պրոֆեսիոնալ կրթական հաստատություն, որտեղ պետք է որակյալ կրթություն մատուցվի: Ես կցանկանայի, որ ՀՀ-ում դպրոցների ու ուսուցիչների թիվը քիչ լիներ, բայց դպրոցներում աշխատեին բացառապես որակյալ ուսուցիչներ: Եթե օպտիմալացման արդյունքում դպրոցներում մնան միայն լավագույնները, ապա հրաշալի արդյունք կլինի»,- շարունակեց Խաչատրյանը:
Վերջինս այս ծրագրի հիմքում ցանկանում է տեսնել որակյալ կրթության սկզբունքը, սակայն դժվարանում է ասել՝արդյունավետությունը որքան կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում:
tert.am
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02