Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում մայիսի 12-ին եռյակ է ծնվել՝ 2 աղջիկ, 1 տղա: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով: Ծնունդից տասը օր անց երեք երեխաների վիճակը կայուն է, քաշի ավելացում է նկատվում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
«33-ամյա Հերմինե Տերտերյանը մեր ինստիտուտի ամբուլատոր բաժնում մայիսի 9-ին եղել է պառկած իր հերթական պրոֆիլակտիկ կանխարգելիչ բուժումը ստանալու համար, սակայն ամսի 12-ից նրա մոտ սկսեցին ծննդաբերական գործողություններ, և բնականաբար կատարեցինք կեսարյան հատում: Կեսարյան հատումն անցավ մեր սրտով, առանց բարդությունների, և ծնվեց երեք երեխա: Առաջինը՝ 1350 գրամ, 35 սմ հասակով, երկրորդը՝1500 գրամ, 37 սմ հասակով, երրորդը՝ տղան՝ 1720 գրամ քաշով և 41 սմ հասակով»,-ասաց Աբրահամյանը:
Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ հղիությունը եղել է բնական ճանապարհով և եղել է նրա երրորդ հղիությունը:
«Այսօր նորածինների վիճակը կայուն է, արդեն ունենք քաշի ավելացում, նորմայից շեղումներ չունեն, երբ ավելի կայուն ու ստաբիլ կլինի, նրանց կնախապատրաստենք դուրս գրման»,-ասաց Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է հանրապետությունում հաճախ եռյակների լույս աշխարհ գալուն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգն ասաց, որ նման ծնունդներ հաճախ են հանդիպում. «Եռյակները բավականին հաճախակի են լինում, քառյակները՝ ավելի քիչ, հնգյակը՝ հազվադեպ: Եռյակները մեր հանրապետությունում բավականին շատ են, ինչը ուրախալի է, որովհետև ամեն մի երեխան խիստ կարևոր է, իսկ մեր ազգի հարստությունը շատ և առողջ նորածիններ ունենալն է»:
Tert.am-ի հետ զրույցում երեխաների մայրը պատմեց և իրեն անչափ երջանիկ է զգում. «Իրականում ես չգիտեի, որ եռյակի եմ սպասում: Մենք երկու տղա ունենք, և ցանկանում էինք նաև աղջիկ ունենալ: Իմացա, որ եռյակի եմ սպասում և այժմ շատ ուրախ եմ»:
Հերմինե Տերտերյանը պատմեց, որ երեխաների օրորոցները դեռ պատրաստ չեն, բացի այդ, արհեստական կերի խնդիր ունի: Նորածինների մայրը նաև հայտնեց, որ ինքը չի աշխատում. «Թալինում ենք ապրում, ամուսինս զինվորական է: Բացի նորածիններս, նաև երկու որդի ունեմ՝ Ավետն ու Գեղամը, ովքեր էլ որոշել են նորածինների անունները՝ Անի, Աննա, Մհեր»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
10:47
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02