Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստին մայիսի 23-ին քննարկվել են տրանսպորտային միջոցների շասիների էլեկտրոնային անձնագրերի համակարգի անցումային ժամկետները, մի շարք ապրանքների դասակարգումը ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրային գործնեության Ապրանքների անվանացանկի և մի շարք հարցեր:
Բացելով նիստը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հանձնաժողովի որոշումները պետք է նպաստեն «ԵԱՏՄ-ում բիզնես վարելու բարենապաստ պայմաններ ստեղծելուն»: Մասնավորապես, ըստ Տիգրան Սարգսյանի, կարևոր է ավարտել տրանսպորտային միջոցների շասիների էլեկտրոնային ձևավորման համակարգի ներդրումը, այսպես կոչված էլեկտրոնային ավտոանձնագրերի, և ապահովել գրանցված տեխնիկայի տվյալների արդյունավետ շրջանառությունը:
«Սակայն մենք պետք է ի նկատի ունենանք շուկայում արդեն ձևավորված խաղի կանոնները և ապահովենք սահուն անցում մեր երկրների քաղաքացիների և գործարարների համար»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Հանձնաժողովին ընդունված որոշումը նախատեսում է, որ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը Միության երկրների իրավասու մարմինները կարող են տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի գրանցման հետ միասին շարունակել տրանսպորտային միջոցների գրանցումը գործող կանոնների համաձայն: Բոլոր փաստաթղթերը , որոնք տրվել են մինչև 2018 թվականի հուլիս 1-ը, համարվում են գործող տրանսպորտային միջոցի օգտագործման ողջ ժամկետի ընթացքում: Ընդ որում, ավտոմեքենաների կամ ինքնագնաց տեխնիկայի սեփականատերերը կամավոր կարող են անցում կատարել անձնագրերի էլեկտրոնային տարբերակի: Սկսած 2018 թվականի հուլիսի 1-ից, տրանսպորտային միջոցների շասիների փաստաթղթային անձնագրերի տրամադրումը կդադարի, գործելու է ավտոփաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը:
slaq.am
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02