Ապրիլի սկզբին առաջնագծում ռազմական գործողությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերը պահանջում են բարեփոխումներ, կարեւոր որոշումներ եւ կադրային փոփոխություններ: Իսկ ամենից առաջ պետք է պարզություն մտցվի կորուստների թվում, քննություն անցկացվի եւ բացահայտվեն անհաջողությունների պատճառները, միջոցներ ձեռնարկվեն դրանում մեղավորների նկատմամբ: Այս մասին «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանական բանակի բրիգադի հրամանատարի նախկին տեղակալ, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: «Այսօր, Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո շատերը զբաղված են վերլուծությամբ, հանրագումարի բերելով եւ կանխատեսումներով: Դրանք խոսում են այն մասին, որ շատ խնդիրներ են եղել: Ամենից առաջ պետք է պարզություն մտցվի կորուստների թվում, նշվեն անհաջողությունների պատճառները: Եթե կան մեղավորներ, ապա ինչ միջոցներ են ձեռնարկվել: Պարզ է, որ շատ հարցեր չեն կարող հրապարակվել եւ բացահայտ քննարկվել, սակայն, դա չի նշանակում, որ հասարակությունը պետք է մնա անգիտության մեջ եւ ապատեղեկատվություն ստանա», -ասել է նա: Ադրբեջանցի փորձագետն անդրադաձել է ապրիլի սկզբին Թալիշի ուղղությամբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ջախջախմանը եւս: «Անհրաժեշտ է գնահատական տալ պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության վարչության աշխատանքին: Հենց Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ հատուկ ջոկատայինների գործողություններում են եղել մեր էական կորուստները», -ասել է Ուզեիր Ջաֆարովը` նշելով, որ դա հասարակության մեջ շատ հարցեր է առաջացրել: Ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներով` ապրիլի 1-5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրը հայկական ուժերը ոչնչացրել են 100-ից ավելի հատուկ ջոկատայինների: Ադրբեջանի ՊՆ-ն մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին եւ ամբողջ ամսվա ընթացքում հայկական ուժերի հետ բախումներում ունեցած ընդհանուր կորուստը` վախենալով, որ դա կարող է խուճապ եւ դժգոհություն առաջացնել հասարակության մեջ: Ադրբեջանական ռազմական հետազոտութունների «Խազար» ինստիտուտի տվյալներով` ապրիլի 1-5-ին ադրբեջանական կողմը հարյուրից ավելի կորուստ եւ 500-ից ավելի վիրավորներ է ունեցել: Ընդ որում, «Խազար»-ը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական կողմի կորուստներն իրականում կարող են շատ ավելի մեծ լինել:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
14:03 27.10.26
19:23 27.10.26
17:32 28.10.26
19:52 28.10.26
20:00 28.10.26
17:02 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02