ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նա նշեց, որ ներկայացվել են առաջարկություններ պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ:
«Ծրագրում ընդգրկվել են 11 հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների ենթակայությանը պատկանող նոր առաջարկվող թվով 24 ընկերություններ»,-ասաց նա և նշեց, որ 23 ընկերություն էլ նախորդ ծրագրից տեղափոխում են այս ծրագիր:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե այս պահին արդյո՞ք այդ ցուցակից դուրս գույք կա, որը օտարման ենթակա է, Արման Սահակյանն ասաց, որ ոչ:
«Դուք սրանո՞վ եք ապահովելու այն ծրագիրը, որի մասին մենք պայմանավորվել ենք»,-ասաց նա:
Արման Սահակյանը նշեց, որ եթե գնահատված արժեքի 100 տոկոսի չափով կարողանան իրացնել, ապա մոտ 35-36 միլիարդ նոր մուտքեր կունենան:
Վարչապետը նկատեց, որ ամենաշռայլը գտնվել է Առողջապահության նախարարությունը և հարցրեց այլ գերատեսչությունների ղեկավարներին, թե այլ գույք չկա՞, որ էֆեկտիվ չի աշխատում, և ոչ մի արձագանք չեղավ:
Նշենք, որ մասնավորեցվող ընկերությունների թվում են՝ «Հայփոստ» ընկերությունը, «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Երևանի երկաթուղի պոլիկլինիկան, Նևրոզների կլինիկա ՓԲԸ-ն, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և այլն:
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02