«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր ժամը` 09:00-ից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մեկնարկել են համապետական շաբաթօրյակի համակարգման աշխատանքները, տեղեկացնում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Գեղարքունիքի մարզ է այցելել ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Լոռիի, Տավուշի և Վայոց ձորի մարզեր` ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն արդեն մեկնել է Արարատի մարզի Լուսառատ համայնք և Խոր Վիրապի ճարտարապետական հուշահամալիրի տարածք:
Արարատի մարզից նախարարը կմեկնի Արմավիրի մարզի Ոսկեհատ, Էջմիածին համայնքներ, ինչպես նաև կայցելի զոհված հարավսլավացի օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանի տարածք: Արագածոտնի մարզում Դավիթ Լոքյանը կայցելի Աշտարակ և Սաղմոսավան համայնքներ (Սաղմոսավանք), որից հետո` Եղվարդի խճուղիով` Կոտայքի մարզի Նոր Հաճն և Բյուրեղավան համայնքներ:
Համապետական շաբաթօրյակին ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի աշխատակիցները մասնակցում են «Հաղթանակ» զբոսայգու տարածքում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի հանձնարարությամբ, ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի վարչության պետերը մեկնել են Գեղարքունիքի, Արագածոտնի և այլ մարզեր:
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
10:15 17.04.26
10:38 17.04.26
09:02 17.04.26
09:19 17.04.26
09:33 17.04.26
09:49 17.04.26
11:05 17.04.26
17:03 17.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44